NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայկական ինժեներական շաբաթ 2021

 2021 թվականի հոկտեմբերի 21-ին և 22-ին ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը, ձեռներեցության հարցերով խորհրդական Հրաչյա Մարգարյանը, նորարարությունների բաժնի փորձագետ Վաղինակ Կոբելյանը և իԳործ-ի երկու կրթաթոշակառուներ՝ Ռուզաննա Գրիգորյանը և Գասիա Սամուելյանը, մասնակցեցին Marriott հյուրանոցում և Երևան քաղաքի ինժեներական քաղաքում անցկացված «հայկական ինժեներական շաբաթ 2021»-ին:

Հայկական ինժեներական շաբաթը ամենամյա միջոցառում է, որը ցուցադրում և նշում է Հայաստանում վերջին ինժեներական ձեռքբերումները:  Նպատակն է՝ առաջ մղել բարձր տեխնոլոգիական մեքենաշինությունն ու արտադրությունը Հայաստանում և կիսվել դրանց պատմություններով ավելի լայն հանրության հետ։ Թե՛ ԱԺ փոխնախագահ Արշակյանը և թե՛ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը կառավարությանը ներկայացրել են ՏՀՏ ոլորտի աջակցության մեջ բոլոր այն առավելությունները, որոնք տեխնոլոգիական ընկերություններին օգնել են աճել, և տեխնոլոգ-ուսանողներին ներգրավել բոլոր նախագծերում։

Ինժեներական շաբաթ EIF-ի առաջին օրը, ճարտարագիտական ասոցիացիայի և ազգային զարգացման կենտրոնի (MKUZAK) միջև ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր: Այդ հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն ինժեներիայի և հարակից ոլորտների մասնագիտական կրթության ոլորտում, որպեսզի ապահովեն բարձրակարգ մասնագետների ներհոսք Հայաստանի ՏՏ ոլորտ,

տարբեր ոլորտներում, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային արդյունաբերությունը, կիսահաղորդիչների թեստավորումը, անլար կապը, կենսաբժշկական ինժեներիան, կենցաղային էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիական մշակող արդյունաբերությունը, օդատիեզերական արդյունաբերությունը, գիտությունը և այլն: ՆՁԱԿ-ի անդամները շրջայց կատարեցին ինժեներական քաղաքում և ապշեցին նրա առաջին հայկական էլեկտրոնիկայի թանգարանով:

ՆՁԱԿ-ը շնորհակալություն է հայտնում պրն. Արամ Սալաթյանին և Engineering City-ի անդամներին և ակնկալում հետագա համագործակցություն:
Տարածել այս գրառումը
Share on facebook
Share on telegram
Share on linkedin
error: Content is protected !!