NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը տրամադրում է համապարփակ տեղեկատվություն և խորհրդատվություն այն ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են հաստատվել Հայաստանում կամ տեղափոխել իրենց բիզնեսը Հայաստան: Գտնվելով ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ նույն շենքում՝ բիզնեսի սեփականատերերը և գործարարները կարող են ստանալ անվճար խորհրդատվություն և աջակցություն, ինչպես նաև իմանալ ավելին՝ պետական աջակցության միջոցառումների, հարկման, աքսելերացիայի ծրագրերի և բանկային գործառնությունների մասին՝ սպասելով գրանցման հայտ ներկայացնելու իրենց հերթին: Լրացուցիչ ծառայությունների համար, ինչպիսիք են շուկայավարման և գովազդային ծառայությունները, աուդիտը և հաշվապահությունը, ինչպես նաև լայնածավալ խորհրդատվությունը, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Ձեզ կուղղորդի դեպի համապատասխան բիզնես կառույցներ:

Կան բազմաթիվ բիզնես գործընկերների հավաքագրման և ցանցային միջոցառումների վերաբերյալ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ողջ տարվա ընթացքում և նպաստում են ձեռնարկություններին հասնել նպատակին՝ լինելու ավելի արդյունավետ և ձեռք բերել նոր բիզնես կապեր:

Մասնավոր հատվածի, պետական գործակալությունների և արդյունաբերության ոլորտի գործընկերների հետ համագործակցության միջոցով «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջարկում է կենտրոնացված տեղեկատվություն պետական աջակցության սխեմաների վերաբերյալ, տրամադրում է բիզնես լուծումներ և արդյունաբերության վերլուծություններ շահագրգիռ ձեռնարկատերերին և բիզնեսի սեփականատերերին:

Այս բոլոր միջոցները նպաստում են՝

✓ Բարձրացնել քաղաքացիների և ներդրողների տեղեկացվածությունը Հայաստանում բիզնես վարելու հնարավորությունների վերաբերյալ,

✓ Բիզնեսի վարման պարզեցման համար բարենպաստ պայմանների ստեղծում,

✓ Բիզնեսին պետական աջակցության իրական գործիքների տրամադրում,

✓ Բիզնեսի և իշխանության փոխգործակցության աշխատանքային մեխանիզմների ստեղծում,

✓ Հայկական ձեռնարկությունների դուրս բերում նոր շուկաներ:

Как открыть бизнес в Армении

Просим обратить внимание, что здесь представлена общая информация, каждый отдельный кейс будет направлен сотрудникам из национальных структур ENTERPRISE ARMENIA и NCIE для его ведения. Все услуги бесплатные...

Скачать PDF файл
error: Content is protected !!