NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ:

ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների գործունեության արդյունավետության։

Ծրագրի խնդիրը

Խթանել տարբեր տնտեսակարգեր ունեցող կազմակերպություններին՝ ներգրավելու բարձրակարգ մասնագետների:

Ծրագիրն իրագործում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը:

Փոխհատուցում մինչև 2 000 000 ֏ 

Աշխատավարձի 20-70%

Փոխհատուցում մինչև
2 000 000 ֏ 

Աշխատավարձի 20-70%

Ծրագրի մասնակցության պայմաններ

ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտատու կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք աշխատանքի են ընդունել վերջին 30 ամիսներից նվազագույնը՝ 12 ամիսը արտերկրում բնակված և հայտատու ընկերությունում առնվազը՝ 2 ամիս պայմանագրով աշխատած բարձրակարգ մասնագետների:

Մասնագետների ընտրության և նրանց աշխատավարձերի փոխհատուցման վճարների չափորոշիչները.

ԿԱՐԳ՝ «1»

Մինչև 20%

Փոխհատուցման չափը կազմում է աշխատավարձի ոչ առավել, քան 20% -ը, սակայն չպետք է գերազանցի ամսվա կտրվածքով՝ 1մլն. դրամը և վճարվելիք եկամտահարկը:

Մասնագետը պետք է  լինի ծրագրին մասնակցելու հայտատրման տարում հրապարակված՝ QS համաշխարհային վարկանիշերի ցանկում (QS World University Rankings) ներառված, աշխարհի առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկի բակալավրիատի կամ մագիստրատուրայի շրջանավարտ,

ԿԱՄ ՝
Մասնագետ, ով ունի ստորև բերված վարկանիշերի ցանկում ներառված, աշխարհի առաջատար ընկերություններից մեկում  աշխատանքի առնվազը՝ 10 տարվա փորձ.
ForbesFortuneHeadHunterNIFTYDowJone,FTSES&PSSECompositeSZSEKOSPIKOSDAQ,BSE SENSEXNSEofIndia
BOVESPAIBrX, ITEL,  NikkeiTOPIXDAXMDAXMOEX Russia.

ԿԱՐԳ՝ «2»

Մինչև 50%

Փոխհատուցման գումարի չափը կազմում է աշխատավարձի ոչ առավել, քան 50% -ը,  սակայն չպետք է գերազանցի ամսվա կտրվածքով՝ 1,5մլն. դրամը և վճարվելիք եկամտահարկը:

Ցանկացած համալսարանի գիտական աստիճան ունեցող և 1-ին կարգի չափորոշիչներին համապատասխանող մասնագետը,

ԿԱՄ ՝
«QS World University Rankings 2022»-ում ներառված, աշխարհի լավագույն համալսարաններից մեկի գիտական աստիճան ունեցող մասնագետը:

ԿԱՐԳ «3»

Մինչև 70%

Փոխհատուցման գումարի չափը կազմում է աշխատավարձի ոչ առավել, քան 70% -ը,  սակայն չպետք է գերազանցի ամսվա կտրվածքով՝ 2մլն. դրամը և վճարվելիք եկամտահարկը:

 

 Հայաստանի որևէ ԲՈՒՀ-ում դասավանդող և 2-րդ կարգի չափորոշիչներին համապատասխանող մասնագետը:

1

Ծանոթանալ հայտերի ներկայացման և քննարկման կարգին

→ Կարող եք ստանալ մեր մասնագետի խորհրդատվությունը՝ հեռախոսով՝ +(374) 10 23-67-74, էլեկտրոնային փոստով՝ [email protected] կամ կարող եք լրացնել «հետադարձ կապ»-ի ձևը, և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ:

2

Ձևակերպել հայտն՝ անհրաժեշտ հավելվածների և հաստատող փաստաթղթերի համակցմամբ

→ Մեր մասնագետները կօգնեն Ձեզ հայտի ձևի լրացման հարցում: Դրա համար, անհրաժեշտ է լրացնել «հետադարձ կապ»-ի ձևը:

3

Հայտի ներկայացման հասցեն՝ ք.Երևան, Կոմիտասի պ., շ. 49/3:

Հայտը բարեհաջող ներկայացնելուց հետո, Ձեզ անհրաժեշտ է

● Սպասել Ծրագրի շրանակներում ստացված հայտադիմումների քննարկման Հանձնաժողովի որոշման կայացմանը:
● Հանձնաժողովի դրական որոշման դեպքում (համապատասխան իրազեկումը կհղվի հայտադիմումում նշված էլեկտրոնային հասցեով), ՆՁԱԿԻ և հայտատու-կազմակերպության միջև կնքվում է վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների ծախսածածկման Պայմանագիր:
● ՆՁԱԿ-ին ներկայացնել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև, եկամտահարկի վճարման փաստը հաստատող ամենամսյա վճարման հանձնագրերը՝ յուրաքանչյուր աշխատակցի համար, ում տվյալները նշվում է Պայմանագրում:

→ Վերոնշյալ բոլոր ընթացակարգերով բարեհաջող անցնելուց հետո, հայտատու-ընկերությունը, եռամսյակային կտրվածքով, ստանում է ծախսածածկման գումարը ոչ ուշ, քան հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակային առաջին ամսվա 15-ը:
→ Փոխհատուցման գումարը վճարվում է՝ սկսած Հանձնաժողովի կողմից հայտի հաստատման պահից:

Հետադարձ կապ

Կարող եք ստանալ մեր մասնագետի խորհրդատվությունը՝
հեռախոսով՝ +(374) 10 23-67-74,
էլեկտրոնային փոստով՝ [email protected]
կամ կարող եք լրացնել հակադարձ կապի ձևը, և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ:

ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՖԱՅԼԵՐ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ և ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ և ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ