NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Մեր մասին

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հայկը ակադեմիական կրթությամբ տնտեսագետ է և ապրել է ԱՄՆ-ում, Կանադայում ու Ռուսաստանում: Նա մասնագիտացած է ընկերությունների և տնտեսական ծրագրերի կառավարման ոլորտներում: Իր կարիերայի ընթացքում նա ակտիվ մասնակցություն է ունեցել տարաբնույթ բիզնես ծրագրերում: Կնոջ և երկու երեխաների հետ Հայաստան գալուց և Էկոնոմիկայի նախարարությունում «իԳործ»-ի շրջանակներում 5 ամիս բարեհաջող աշխատելուց հետո նրան առաջարկվեց մշտական աշխատանք որպես Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ղեկավար: Հայկը պետք է նորարարությունը կամրջի բիզնեսին: Նա սիրում է աշխատել իր տեղացի և սփյուռքահայ պրոֆեսիոնալ գործընկերների հետ:

*Հայկ Մարգարյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրամանով 2021 թվականի մարտին նշանակվել է ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն:

error: Content is protected !!