Հոկտեմբերի 9-ին ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը և Brain Gain concept-ի ղեկավար Պետրոս Միտչելը, ով Հայաստան է տեղափոխվել Ավստրալիայից, այցելեցին Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ: Նրանք հանդիպեցին տարբեր երկրներից ժամանած “Սփյուռքի երիտասարդ դեսպան” ծրագրի մասնակիցների հետ:
Ծրագրի նպատակն է՝ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում հայ երիտասարդ դեսպանների դինամիկ ցանց: Ծրագիրը նախատեսված է Սփյուռքի համայնքներից 22-35 տարեկան 25 երիտասարդների համար մեկ տարի ժամկետով, որի ընթացքում երկու շաբաթ կանցկացվի Հայաստանում:
Վերադառնալով իրենց համայնքներ՝ երիտասարդները մեդիա-կոնտենտ կստեղծեն տեղական և միջազգային լրատվամիջոցների համար, ինչպես նաև ծրագրում ներառված է հանրային հանդիպումներ ու հայրենադարձության բանակցություններ անցկացնել հայկական սփյուռքի համայնքների հետ:
Հայկ Մարգարյանը կարևորեց Սփյուռքի ակտիվ մասնակցությունը Հայաստանում և մասնակիցներին ծանոթացրեց կենտրոնի գործունեությանը և թվային փոխակերպմանը, ինչպես նաև՝ ձեռներեցության, զարգացման և նորարարության ոլորտներում ապագա ծրագրերին:
Պարոն Պետրոսը տպավորված էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած դեսպանների նպատակասլացությամբ և խանդավառությամբ:
Թեկնածուներին մաղթում ենք հաջողություն իրենց ապագա նախաձեռնություններում: