«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն արժանացել է շնորհակալագրի՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու և համագործակցելու համար։
Մրցույթի հանձնաժողովի աշխատանքներին, մասնավորապես, մասնակցել են ՆՁԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի առաջատար մասնագետ՝ Վաղինակ Կոբելյանը և «Իգործ» ծրագրի մասնակից՝ Գագիկ Հարությունյանը։
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվել է 5 անվանակարգերում, որոնց շրջանակներում ներկայացվել է 54 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրը ստացել է դրամական պարգև՝ 500.000 դրամի չափով: Մրցույթի հինգ անվանակարգերում հաղթող ճանաչված գաղափարներն են.
- Ռազմական գիտություններ՝ Նվեր Հովհաննիսյան, «Խուսափում ականապատ տարածքներից».
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ՝ Դավիթ Մարտիրյան, Հազարավարդ Ղումարյան, «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի թանգարանի և փորձարարական սրահի արդիականացում».
- Գյուղատնտեսական գիտություններ՝ Դիանա Ղևոնդյան, Սոնա Նիկոլյան և Սոնա Հովհաննիսյան, «Ծանր մետաղներով աղտոտված հողերի կենսավերականգնումը մանրէների միջոցով».
- Գյուղատնտեսական գիտություններ՝ Տաթևիկ Ջհանգիրյան, «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ»
- Տեղեկատվական տեխնոլոգիաններ՝ Կիմա Առաքելյան, «Զլինկ»:
Մենք սրտանց շնորհավորում ենք մրցույթի մասնակիցներին և շնորհակալություն ենք հայտնում մրցութային հանձնաժողովին՝ բարձր մասնագիտական որակի և մասնակիցներին տրված հեղինակավոր գնահատականի համար: Մենք կշարունակենք մեր ակտիվ համագործակցությունը մրցույթի բոլոր մասնակիցների հետ և, մեր կենտրոնի նպատակներին համապատասխան, կցուցաբերենք նրանց համապարփակ օգնություն ՝ նախագծերի իրագործման մեջ: