NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի մասնակցությունը GITI-2022 համաժողովի աշխատանքներին

Վրաստանում  հյուրընկալվելու օրերին, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Հայկ Մարգարյանը , հայկական պատվիրակության կազմում, մասնակցեց  դեկտեմբերի 1-2 կայացած  GITI – 2022 կիբերանվտանգության և ՏՏ նորարարության 12-րդ տարածաշրջանային համաժողովի աշխատանքներին և մրցանակաբաշխությանը (12th Regional Cyber Security and IT Innovation Conference and Award):

Համաժողովը Վրաստանում անցկացվում է պարբերաբար՝ սկսած 2008 թվականից:

Վերջինիս կազմակերպիչներն են հանդիսանում Վրաստանի արդարադատության նախարարության՝ տվյալների փոխանակման գործակալությունը և ICT (ICT Business Council) Բիզնես խորհուրդը: Որպես պատվավոր հյուրեր՝ այս տարվա համաժողովին ներկա էին Վրաստանի Փոխվարչապետը, Տնտեսության և կայուն զարգացման նախարար՝ Լևան Դավիթաշվիլին և Արդարադատության նախարար՝ Ռաթի Բրեգաձեն:

Հայկական պատվիրակության կազմում՝ ներկա էին Բարձր-տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ Կենտրոնական բանկի և Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման («ЭКЕНГ») գրասենյակի ներկայացուցիչները:

Իր ելույթում, Հայկ Մարգարյանը ներկայացրեց Կենտրոնի գործունեությունը, վերջինիս կարևորագույն նախագծերը, այդ թվում նաև՝ «Տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակ»-ը, «Բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձերի փոխհատուցում» նախագիծը, ինչպես նաև, Կենտրոնի կողմից իրագործվող՝ բիզնեսի աջակցության ծրագրեր: Նա կիսվեց նաև նորարարական ձեռնարկատիրության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հետագա զարգացման հեռանկարի վերաբերյալ իր տեսակետով:

Վրաստան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում,  Հայկ Մարգարյանը հանդիպում ունեցավ Վրաստանում Հայաստանի Արտակարգ և Լիազոր Դեսպան՝ Աշոտ Սմբատյանի հետ: Հանդիպման  ընթացքում երկկողմանի ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի պետական և մասնավոր հաստատությունների առավել ակտիվ փոխգործակցության կարևորությունը: Հայկ Մարգարյանը ևս, հրավիրեց Աշոտ Սմբատյանին՝ այցելելու Կենտրոն և ծանոթանալու վերջինիս գործունեությանը և հիմնական նախագծերին:

Կայացավ նաև Հայկ Մարգարյանի հանդիպումը Հայոց Սուրբ Առաքելական Եկեղեցու վրաստանյան թեմի Առաջնորդ, Վարդապետ, Վանահայր, Տեր՝ Կիրակոս Դավթյանի հետ, որի ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ Վրաստանի հայ համայնքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!