NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Երևանի տեխնիկական ֆորում 2022

 2022 թ.-ի մայիսի 21-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը մասնակցել է “Yerevan Tech Forum” ամենամյա IT-միջոցառմանը, որը տեղի է ունեցել պետական ակադեմիական թատրոնում: Միջոցառման կազմակերպիչը՝ Skills մարքեթինգային գործակալությունն էր, իսկ համաժողովի պաշտոնական գործընկերը՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: 

Համաժողովը միավորել է տեխնոլոգիաների, ստեղծարար արդյունաբերության և ՄՌ ոլորտի մասնագետներին՝ ձգտելով մասնակիցներին տրամադրել հարթակ՝ արագ փոփոխվող աշխարհում ոլորտի սպառնալիքների և հնարավորությունների միավորման և քննարկման համար: Միջոցառմանը ներկա են գտնվել 25-ից ավելի բանախոսներ և 30 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից մշակվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, թվային պետությունը և թվային իշխանությունը, տվյալների որակի արժեքը և կորպորատիվ կառավարումը մշտապես փոփոխվող միջավայրում:                                  

Viva-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է բիզնեսի համար տարբեր խնդիրների հաղթահարման կարևորությունը և անհրաժեշտությունը, քանի որ Covid-19-ի հետևանքով արագացել են թվային վերափոխման տեմպերը:

«Ցանկացած ընկերություն, որն անտեսում է ռիսկի գործոնները և չի կարող որոշել միջազգային միտումներն ու աճի հնարավորությունները,  կանի դա իր ռիսկով»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը։                                                                Քանի որ բազմաթիվ փոքր և խոշոր ընկերություններ տեղափոխվել են Հայաստան, առանցքային բանավեճերը կենտրոնացվել են Երևանի՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստերի մայրաքաղաքի վրա. մասնավորապես՝ Հայաստանի տեխնոլոգիաների ոլորտում աշխատաշուկայի՝ երկու համայնքների (տեղական և տեղափոխված)՝ ինչպես նաև ապագա ստարտափների էկոհամակարգի և լարված ժամանակներում ներդրումների իրականացման վրա։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս մի շարք դիտարկումներ են կատարել պանելային քննարկումների ժամանակ։

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!