NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Move to Armenia

2022 թ.-ի մայիսի 14-ին նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը մասնակցել է Move to Armenia-ի նախաձեռնած “Բաց դռներ” աշխատանքի երրորդ տոնավաճառին՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆուդ պարկում: Միջոցառումը հավաքել է ավելի քան 35 ընկերություններ և փնտրում է աշխատակիցների տարբեր ոլորտներում. տոնավաճառում ներկայացված էին աշխատանքի տեղավորման շուրջ 500 կարիերային հնարավորություններ։ Անձնակազմի և բիզնեսի մասնագետները տեղում խորհրդատվություն են տվել այցելուների և անցկացրել բազմաթիվ բաց քննարկումներ։ Միջոցառման հատուկ հյուր էր ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը:

Move to Armenia-ի նպատակն է՝ ցույց տալ Հայաստանի հնարավորությունները, որպեսզի հյուրերը և նոր բնակիչները կարողանան իրենց համար լավագույն ընտրությունը կատարել, այդ թվում ՝ առաջարկելով Հայաստանի տարբեր քաղաքներ՝ որպես ապագա վայր ապրելու համար: 

Ընկերությունների ներկայացուցիչները անվճար խորհրդատվություն են տրամադրել բոլոր մասնակիցներին, ովքեր դիմել և ցանկացել են Հայաստանում բիզնես բացել կամ իրենց բիզնեսը տեղափոխել արտասահմանից: Մարդիկ սկանավորել են մեր QR կոդերը և ստացել օգտակար տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ստանալ ՏՏ վկայականը, Հայաստանում բիզնեսի գրանցման և բացման համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև՝ Ինչպես բացել բանկային հաշիվ:

Move to Armenia-ի հաջորդ միջոցառումը տեղի կունենա Գյումրիում հունիսի 10-12-ը՝ 15 000 հյուրերի մասնակցությամբ։

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!