«Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի տիեզերական ֆորումի պատվիրակությանը։
Հայաստանում ներկա գտնվելու օրերին՝ նոյեմբերի 17-22, պատվիրակությունը, պետական կառույցների և գիտական հանրության ներկայացուցիչների հետ համատեղ,քննարկեց 2024 թվականին Հայաստանում նախատեսվող AMADEE Մարսյան առաքելության իրագործման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում, Ավստրիայի տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը նշել է, որ Հայաստանում AMADEE-2024 առաքելության իրականացումըկնպաստի երկրի գիտական ներուժի զարգացմանը տիեզերական ոլորտում։
Իր հերթին, Հայկ Մարգարյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Կենտրոնի ծրագրերը, մասնավորապես, խոսել է տեխնոլոգիաների առևտրայնացմանգրասենյակի և Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում աշխատող բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրերի մասին։
AMADEE-ը Ավստրիայի տիեզերական ֆորումի առաջատար հետազոտական ծրագիր է, որի իրագործումը նախատեսված է 2018-2028 թ.թ. միջակայքի համար:
Ավստրիական տիեզերական ֆորումն ուսումնասիրում է Մարսի ապագա գաղութացման գործնական ասպեկտները։