NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Ինտերնետ կառավարման 6-րդ հայկական ֆորում

Հոկտեմբերի 8-ին ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը և «իԳործ»-ի երկու կրթաթոշակառուներ Ռուզաննա Գրիգորյանը և Գասիա Սամուելյանը մասնակցեցին Համացանցի կառավարման 6-րդ հայկական ֆորումին, որը կազմակերպել էին ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության Ինտերնետի կառավարման համաժողովի (IGC) միջգերատեսչական խումբը, “Ինտերնետ հասարակություն” ՀԿ-ն և Հայաստանի Ինտերնետ հասարակություն ՀԿ-ն Holiday Inn-Yerevan-ում:

Ֆորումի հիմնական նպատակներն էին՝ ապահովել բաց և թափանցիկ հարթակ բոլոր շահագրգիռ խմբերի համար, բարձրացնել և քննարկել Ինտերնետի կառավարման հետ կապված հարցերը եւ տեղեկություններ հասցնել քաղաքական գործիչներին:

Միջոցառումը նվիրված էր համացանցի կառավարման արդիական հարցերին, մասնակիցներին իրազեկեց քաղաքականության մշակման գործընթացների մասին, անդրադարձավ մի քանի թեմաների, ինչպիսիք են՝ թվային ինտեգրումը, առցանց կրթությունը, ատելության հրահրումը և էլեկտրոնային առողջապահությունը Հայաստանում, պատասխանելով լսարանի հարցերին:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!