NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՁԱԿ-ը ընդունել է Arctx.co-ի գլխավոր գործադիր տնօրեն Hadjin kan-ին

2021 թվականի հոկտեմբերի 7-ին մենք հաճույքով ողջունեցինք Arctx.co-ի գլխավոր տնօրեն՝ ՏՏ ծրագրային լուծումների միջազգային մատակարար Հեջին Կանին իր թիմի հետ, նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնում:

Պրն. Կանը իր 16-ամյա ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխել է Հայաստան արագ աճող ՏՏ ոլորտի համար: «Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ հայ մասնագետներն ամենատաղանդավորներից են, եւ հայկական ընկերություններն ունեն իրագործման ամենամեծ ներուժը։ Ես գտա Հայաստան կոչվող հմայիչ երկիրը, որն ինձ համար շատ թանկ է, Ես այստեղ տեսնում եմ իմ ապագան և ուզում եմ լինել Հայաստանի վերելքի մի մասը», — ասաց պրն. Կանը: Նա վճռական է ընդլայնել իր ընկերությունը Հայաստանում, որն ունի ավելի քան 200 աշխատակից ։

Հանդիպման ընթացքում ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց պրն. Կանին եւ նրա թիմին՝ իրենց ջանքերը  Հայաստանի բարելավմանն գործադրելու և պատերազմի ժամանակ աջակցելու համար: Նա նաև նշել է, որ կորեացիները շատ աշխատասեր են և քաղաքավարի, և որ իր մտերիմ ընկերներից մեկը կորեացի է: Նա ներկայացրել է կենտրոնի ծրագրերը, որոնք ուղղված են՝ նորարարության, թվային փոխակերպման և ձեռներեցության վրա:

Մեր թիմը՝ ի դեմս տնօրեն Հայկ Մարգարյանի, ցույց տվեց նրանց նաև շենքի մնացած հատվածը:

Մենք պատրաստ ենք arctx-ի հետ ապագա նախագծերում գործընկերային հարաբերությունների հաստատմանը:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!