2022 թվականի սեպտեմբերի 6-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները դոկտոր Շաբին Նազարի և նրա թիմի հետ համատեղ Holiday Inn հյուրանոցում անցկացրել են Hitchline սոցիալական ցանցերի համար բջջային հավելվածի գլոբալ գործարկումը:
Պաշտոնական արարողության ժամանակ Hitchline-ի հիմնադիր և գործադիր տնօրեն դոկտոր Շաբին Նազարը կիսվել է իր արտադրանքի ստեղծման մտահղացմամբ և տեսլականով, հայտարարել դրա գործարկման, ինչպես նաև Հայաստանում և ամբողջ աշխարհում բիզնեսի ընդլայնման իր ծրագրերի մասին: Hitchline հավելվածը կգործարկվի այս տարի ևս մեկ անգամ Հնդկաստանում:
Դոկտոր Շաբին Նազարը հնդիկ գործարար է, ով կարծում է, որ ստեղծված նորարարական մտահղացումներն ու գաղափարներն անհրաժեշտ են և կարող են հաջողվել թիմային լավագույն աշխատանքի շնորհիվ: Նա ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան Նոտր Դամ դե Նամյուր համալսարանի կլինիկական հոգեբանության ֆակուլտետում։ 2012-2019 թթ. բարձրաստիճան պաշտոններ զբաղեցելով ղեկավարել է ԱՄՆ-ի, Հայաստանի և Հնդկաստանի բազմաթիվ կազմակերպություններ, ինչպիսիք են Հայաստանի ավանդական բժշկության համալսարանի արտաքին գործերի գծով տնօրեն, Evershine Chemical Industries-ի (Հնդկաստան) գործադիր տնօրեն, Հայաստանում Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության ներկայացուցիչ և Կալիֆորնիայի կրթության համաշխարհային ֆորումի նախագահ:
Միջոցառմանը մասնակցել են ոլորտի առաջատարներ և բարձրաստիճան հյուրեր՝ հնդկական համայնքից, Հարավային Աֆրիկայից և ՀՀ գերատեսչություններից: «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը իր երախտագիտությունն է հայտնել բոլոր ներկաներին նման իրադարձությանը ներկա գտնվելու համար: Նա ընդգծել է նոր բազմազան հնարավորությունների համար բաց լինելու և շուկային նորարարական, անվտանգ և տնտեսող արտադրանք առաջարկելու կարևորությունը: Նա շնորհավորել է թիմին և շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանի ձեռնարկատիրական և նորարարական էկոհամակարգի զարգացման հարցում իրենց ուրույն ներդրումն ունենալու համար:
HitchLine-ը գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որն իր ՏՏ ծառայությունները մատուցում է Հնդկաստանում գործող թիմի հետ ամբողջ աշխարհում:
HitchLine նորարարական հեղափոխական բջջային հավելվածը միավորում է ամբողջ աշխարհից անհատներին և արդյունաբերողներին գլոբալ օգտագործողների համար միասնական միջազգային շուկայում՝ առաջարկելով մատչելի ծառայություններ արժեքավոր և նորարարական ծրագրեր և որակյալ ծառայություն` ապահովելու արագ և հուսալի գլոբալ հասանելիություն:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ: https://hitchline.com/