NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Սկսում ենք ակտիվ համագործակցություն Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ

Ձեռք է բերվել պայմանավորվածություն Սփյուռքի գործերի  գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ տեղեկատվության փոխանակման և սփյուռքահայ ձեռնարկատերերին աջակցություն ցուցաբերելու ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում, մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը և Սփյուռքի գործերի Գլխավոր հանձնակատար՝ Զարեհ Սինանյանը պայմանավորվեցին նախապատրաստել Համագործակցության պայմանագրի նախագիծ: Համագործակցության նախատեսվող ուղղությունները՝

  • Բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման պետծրագիր. Զ. Սինանյանը և Հ. Մարգարյանը փոխհամաձայնության եկան առ այն, որ վերոնշյալ ծրագիրը կարող է դառնալ բարձրակարգ մասնագետներին դեպի Հայաստան գրավելու ռազմավարության շարունակությունը;
  • «Սփյուռքի երիտասարդ դեսպան» նախագիծ։ Փոխգործակցության շրջանակներում, սփյուռքի երիտասարդ դեսպանները լիազորվում են՝ որպես Կենտրոնի ներկայացուցիչներ իրենց կեցության երկրներում՝ տեղի պետական կառույցների հետ կապեր ստեղծելու նկատառումով;
  • Սփյուռքահայ գիտնականներին և ձեռնարկատերերին ցուցաբերվելիք աջակցության ճանապարհային քարտեզի մշակում, ինչպես նաև ներդրումներ պահանջող նախագծերի բազայի ստեղծում;

Կողմերը ձեռք բերեցին նաև ներկայումս գործարկվող ծրագրերի և նախագծերի  վերաբերյալ տեղեկատվական փոխգործակցության պայմանավորվածություն:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!