NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Tumanyan.Online»-ի հետ համագործակցության հուշագիր

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը և
հայոց լեզվի՝ «Tumanyan.Online» դպրոցը ստորագրել են համագործակցության Հուշագիր, որը նպատակաուղղված է աշխարհի տարբեր երկրներից Հայաստան տեղափոխված մեր սփյուռքահայ հայրենակիցների, հայրենադարձների և ձեռներեցների շրջանում հայոց լեզվի մասսայականացման կարևոր գործին:

Հ​ուշագիրը ենթադրում է նաև տեղեկատվական փոխգործակցություն ՆՁԱԿ-ի և «Tumanyan.Online»-ի միջև: Կողմերը պայմանավորվել են միավորել իրենց ջանքերը՝ հայրենադարձությանը նպաստող նախագծերի առաջխաղացման համար:

Հուշագրի նպատակն է ազգային անվտանգության ամրապնդումը՝ մայրենի լեզվի մասսայականացմանն ուղղված նախագծերի իրագործման միջոցով:

Հուշագիրը ստորագրել են՝ մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը և «Tumanyan.Online» դպրոցի հիմնադիր, «Sovorir.Online» նախագծի և YouTube-ալիքի՝ «Repat Riarch»-ի հեղինակ՝ Հայկ Հովակիմյանը:

Հայոց լեզվի՝ «Tumanyan.Online» դպրոցը՝ դա հայոց լեզվի հեռավար ուսուցման ինտերակտիվ ուսուցողական հարթակ է:

Այս դպրոցում ուսուցումն իրականացվում է հեղինակային մեթոդաբանությամբ: Ուսուցման ծրագրում ընդգրկված են անհատական և խմբային պարապմունքներ՝ նախատեսված ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!