NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Սթարմուսի թիմը Հայաստանում

2022 թ.-ի մայիսի 10-ին նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աշխատակիցները հանդիպեցին Starmus փառատոնի հիմնադիր պրն. Գարիկ Իսրայելյանի և Հայաստանում Starmus-ի գլխավոր մենեջեր տիկ. Կատերինա Դանեկինայի հետ:

Կազմակերպության գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը և գործունեության երեք ուղղությունները` նորարարությունների, տեխնոլոգիաների և գիտական հետազոտությունների առևտրայնացմանը նպաստելու նպատակով կառավարության առաջին գրասենյակը, որը միավորում է գիտնականներին և գյուտարարներին բիզնեսի հետ, բիզնեսի աջակցման կառավարական բազմաֆունկցիոնալ կենտրոնը և մասնավոր հատվածի թվային փոխակերպումը՝ թվային փոխակերպման հասունության և հետպանդեմիկ թվային տնտեսության մեջ արդյունավետ մրցակցության բարձրացման նպատակով: 

Հայ-իսպանական աստղաֆիզիկոսը, գիտնականը՝ դասախոս և հետազոտող է Ուտրեխտում (Նիդեռլանդներ), Բրյուսելում (Բելգիա) և Սիդնեյում (Ավստրալիա): Նա հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդվածներ և հրավիրվել ավելի քան 300 միջազգային գիտաժողովների: 

2011 թվականին դոկտոր Իսրայելյանը հիմնել է Starmus փառատոնը` նպատակ ունենալով ոգեշնչել և ուսուցանել հետազոտողների հաջորդ սերնդին և վերականգնել հայտնագործությունների ոգին: Նա արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, ինչպիսիք են՝ Վիկտոր Համբարձումյանի 2010 թվականի միջազգային մրցանակը և Կանարյան կղզիների 2014 թվականի Ոսկե մեդալը, մարդկանց կամ ընկերություններին շնորհվող բարձրագույն պարգևը Կանարյան կղզիների հասարակությանը օգուտ բերող ջանքերի համար: 

Դոկտոր Գարիկը և նրա թիմը տպավորված էին, թե ինչպես է Հայաստանը՝ խաղաղության ձգտող քաղաքակրթության բնօրրանը, կայուն ապագա կառուցում դժվարին ժամանակներում։

Մեր կազմակերպությունը մտադիր է համագործակցել Starmus-ի հետ, համարելով այն՝ համաշխարհային գիտության և արվեստի փառատոններից մեկը, “50 տարի Մարսի հետ” ծրագիրը, որը ներառում է դասախոսություններ, քննարկումներ, արվեստ և համերգներ, միտված է նշելու՝  համաշխարհային կարգի գիտնականների, ճարտարագետների, արվեստագետների և տիեզերագնացների հետ գիտական շփումը: Starmus VI-ը: 50 տարի Մարսի վրա ծրագիրը կանցկացվի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում:

Տարածել այս գրառումը
Share on facebook
Share on telegram
Share on linkedin
error: Content is protected !!