Մեր Կենտրոնը շնորհավորեց Գյումրիի մանուկներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ և նրանց փոխանցեց նվերներ՝ Տեխասի նահանգի հայության կողմից:
Հարկ է հիշատակել, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան նախաշեմին, երբ երեխաներն անհամբերությամբ սպասում են հեքիաթային հրաշքների, մեր Կենտրոնը գործարկել է Secret Santa ակցիան, որի շնորհիվ մեզանից յուրաքանչյուրի համար հնարավորություն է ընձեռվում դառնալ Սանտա և զանազան նվերներով փոքրիկ հրաշք պարգևել մանուկներին՝ նրանց տոնը վերածելով իսկական ամանորյա հեքիաթի:
Տեխասի հայերը դարձան այն առաջիններից, ովքեր արձագանքեցին մեր նախաձեռնությանը: Նրանց ֆինանսական աջակցության շնորհիվ, Հայաստանի տարբեր քաղաքներում և սահմանամերձ շրջաններում ապրող մեր մանուկները կստանան ամանորյա նվերներ, իսկ դրա հետ մեկտեղ, նաև՝ հեքիաթային տպավորություններ ու մանկական հաճելի, անմոռաց հուշեր:
Մեր Կենտրոնն իր խորին երախտագիտությունն է հայտնում Տեխասի մեր հայրենակիցներին՝ նախաձեռնությանն իրենց ակտիվ մասնակցությամբ հայաստնյան մանուկների հանդեպ դրսևորած զգայընկալության, բարեսրտության և հոգատարության համար:
Մեր Կենտրոնը հատուկ շնորհակալություն է հայտնում ՆՁԱԿ-ի փորձագետ, «Իգործ-2022» ծրագրի մասնակից՝ Միհրեան Արոյանին, ով ակտիվ համագործակցում է ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ և մեծ հարգանք ու վստահություն է վայելում մեր հայրենակիցների շրջանում: Հենց Միհրանի մեծ ջաների շնորհիվ է, որ Տեխասի հայությունը դրամական միջոցներ տրամադրեց Հայաստանի երեխաների համար ամանորյա նվերների ձեռք բերմանը: