2022 թվականի հոկտեմբերի 10-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ողջունել է Սիլիկոնյան հովտի միակ պետական համալսարանի՝ Սան Խոսեի համալսարանի 30-րդ նախագահ, դոկտոր Մարի Փափազեանին: Նա ԱՄՆ-ում հայկական ուղղվածության համալսարանի միակ նախագահն է:
Կլոր սեղանի շուրջ, դոկտոր Փափազեանը կիսվել է Հայաստանում հետագա ձեռքբերումներին նպաստելու իր ապագա մտադրություններով: Իր փորձառությամբ հայ հասարակությանը բարելավելու իր սկզբնական ջանքերին զուգահեռ նա այցելել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ներկայացնելու նորարարության և ձեռներեցության էկոհամակարգի վերջին զարգացումները:
Դոկտոր Մարի Փափազեանն այն բազմաթիվ փորձագետներից էր, ովքեր այցելել են մեր կենտրոն՝ կիսվելու իրենց փորձով Հայաստանում նորարարական էկոհամակարգի հետագա զարգացում ունենալու հույսով: Նա եղել է Fishbowl նստաշրջանի համամոդերատորը, որը ներկայացնում էր կայունության, ֆինտեխի և edtech-ի ակնառու ներդրողները Գլոբալ նորարարական համաժողով 2022-ում, որը կազմակերպվել էր FAST հիմնադրամի կողմից: Նա նաև ելույթ է ունեցել հոկտեմբերի 28-ին և 29-ին Երևանում տեղի ունեցած Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովի ժամանակ։
Մարի Փափազեանը, ունի բ.գ.թ.-ի աստիճան: Ծնվել է 1959 թվականին Կալիֆորնիայում, ԱՄՆ։ Բարձրագույն կրթությունը ստացել է Կալիֆորնիայի համալսարանում: Դոկտոր Փափազեանը դարձել է բարձրագույն կրթական կազմակերպությունների նշանավոր առաջնորդ՝ որպես Հարավային Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի նախկին նախագահ և Լեհման քոլեջի ակադեմիական հարցերով պրովոստ և ավագ փոխնախագահ:
Նրա ապագա նպատակները հիմնված են Հայաստանի նորարարական էկոհամակարգի առաջխաղացման վրա՝ համաշխարհային մասշտաբով ապահովելու երկրի ավելի ուժեղ և մրցունակ լինելը: Նա հրավիրում է առաջատար գիտնականների և փորձագետների՝ լայնորեն ներգրավվելու Հայաստանում նախաձեռնող նորարարության և ձեռներեցության համակարգի բարելավման գործում:
Դոկտոր Մարի Փափազեանն առաջին անգամ Հայաստանում է եղել 1974 թվականին: Նա փորձում է հարմարեցնել Հայաստան կատարած յուրաքանչյուր այցելություն՝ անցկացնելով դասախոսություններ , որոնք ուղղված են համաշխարհային գիտական և տեխնոլոգիական առաջընթացին: Նա հպարտ ամերիկահայ է, ով ծառայում է հայ համայնքին թե՛ Հայաստանի Հանրապետությունում, և թե՛ հայկական սփյուռքում՝ նվիրվելով Հայաստանի համար կենսունակ ապագայի զարգացմանը: