NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հանդիպում GITA-ի ներկայացուցիչների հետ

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Հայկ Մարգարյանը Վրաստանում հանդիպել է այդ երկրի նորամուծությունների և տեխնոլոգիաների Գործակալության (Georgian Innovation Technology Agency — GITA) նախագահ՝ Ավթանդիլ Քասրաձեի և Գործակալության նախագծերի ղեկավար՝ Թորնիկե Ջոբավայի հետ:

Հանդիպման ընթացքում, հայկ Մարգարյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Կենտրոնի գործունեությունը, ինչը վրացի գործընկերների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց, մատնավորապես տեխնոլոգիաների փոխանցման նախագծի հանդեպ:

Վրացական կողմն ընդգծեց, որ Հայաստանի գիտա-տեխնիկական ներուժը և սփյուռքը երկրի հարստությունն են և կարող են մեծագույն արդյունքներ ապահովել խոշորագույն նորարարական համատեղ նախագծերի իրագործման համար՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ վերջինիս սահմաններից դուրս:

Վրաստանն, իր հերթին, պատրաստ է կիսվել տեխնոլոգիաների փոխանցման և առևտրայնացման իր փորձով, այդ թվում նաև՝ վերոնշյալ ոլորտի իրավակարգավորման խնդիրների առումով:

Ձեռք բերվեց նաև նախնական պայմանավորվածություն, ստարտապների համար անհրաժեշտ նոր էկոհամակարգի ձևավորման վերաբերյալ:

Վրաստանում Հայկ Մարգարյանը մասնակցել է նաև Գործակալության աջակցությամբ պարբերաբար անցկացվող փիչինգի, որի փորձագիտական ժյուրիի կազմում ընդգրկվել են նորամուծությունների և տեխնոլոգիաների ոլորտի հանրաճանաչ միջազգային փորձագետներ:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!