NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Արմեն Ղուկասյանը և Միքայել Խանբեկյանն այցելել են Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը

Արմեն Ղուկասյանը հանդիսանում է Միջազգային առևտրային պալատի Ազգային Կոմիտեի վարչության անդամ (International Chamber of Commerce National Committee Armenia — ICC NCI): Միքայել Խանբեկյանը «Իգործ-2021» ծրագրի փորձագետ է, ներկայումս աշխատում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:

Հանդիպման ընթացքում, ՆՁԱԿ-ի գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը խոսեց Կենտրոնի գործունեության, վերջինիս նպատակների և հիմնական նախագծերի մասին, իսկ Կենտրոնի փորձագետ և «Իգործ-2022» ծրագրի մասնակից՝ Միհրեան Արոյանը ներկայացրեց Տեխնոլոգիաների փոխանցման Գրասենյակի գործունեությունը և վերջինիս զարգացմանն ուղղված գործողությունների պլանը՝ նախատեսված 2023 թ. համար:

Հանդիպման մասնակիցների կողմից հիշատակվեց այն իրողությունը, որ հետսովետական շրջանի երկրներում, գործնականում, խզված է կապը տնտեսության իրական սեկտորի և գիտության միջև: Դրա հետ մեկտեղ, նշվեց, որ Հայաստանն այսօր ի զորու է՝ բավարարելու տեխնոլոգիական նորամուծությունների նկատմամբ տնտեսության իրական սեկտորում առկա պահանջարկը:

Հանդիպման մասնակիցները ձեռք բերեցին պայմանավորվածություն ՝ համատեղ ջանքերով ձևավորելու Հայաստանի խոշոր ձեռնարկությունների կողմից ներկայացված, նորամուծությունների հայտերի տվյալների բազա, որի նպատակն է լինելու գիտության և տնտեսության իրական սեկտորի միջև արդյունավետ փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի մասին մանրամասները՝ հղումով.

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!