2022թ.-ի ապրիլի 13-ին ՆՁԱԿ-ը մասնակցել է Հայաստանում (ԱՊՀ) ամերիկյան առևտրային պալատի կողմից կազմակերպված «փաթեթավորման թափոնների կառավարման գնահատում և արտադրողների համակարգի ընդլայնման ուղեցույց» հարցման արդյունքների շնորհանդեսին:
«փաթեթավորման թափոնների կառավարման գնահատում և Հայաստանում փաթեթավորման թափոնների կառավարման համակարգի ստեղծման ուղեցույց՝ հիմնված ERP սկզբունքի վրա» խորագրով շնորհանդեսին ելույթ ունեցավ ՛՛Parpunas Systems Consultancy”-ի գործադիր տնօրեն Կիրիակոս Պրպունասը, որին հաջորդեցին հարցեր և առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և այլ առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչներ հրավիրված էին քննարկման՝ ներդնելու Հայաստանում թափոնների կայուն կառավարման համար արտադրողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքը:
Բնապահպանության նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով՝ կարևորելով մասնավոր և պետական հատվածների միջև երկխոսությունը թափոնների կառավարման կայուն համակարգի ստեղծման համար:
Հանդիպում AmCham-ի հետ
Տարածել այս գրառումը