NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հանդիպում ՀՊՏՀ-ում

ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը և փոխտնօրեն Համլետ Մկրտչյանը այցելել են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի տնօրենին: Նրանք խոսել են տեխնոլոգիաների փոխանցման գործընթացում կրթության կարևորության և ՓՄՁ աջակցության մասին: ՀՊՏՀ-ի կարգախոսն է՝ «մասնագիտացում, փորձ, հնարավորություն»:

Այս երեք բաղադրիչներն ընդգծում են բուհի գործունեության շղթան՝ մասնագիտական գիտելիքների փոխանցում ուսանողներին, տեսական գիտելիքների համախմբում փորձի հետ, այս ամենով զինված՝ գործունեության դաշտ մտնելու, աշխատաշուկայում ինքնադրսևորվելու, կայուն տեղ գտնելու հնարավորություն:

ՀՊՏՀ տնօրեն Դիանա Գալոյանը տնօրինության ուշադրությունը կենտրոնացրեց Հայաստանի զարգացման վրա և հյուրերին տեղեկացրեց վերջերս ստեղծված “Change Management” լաբորատորիայի մասին՝ աջակցելու և իրականացնելու բիզնես գաղափարները:

Հայկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և ՀՊՏՀ ներուժն օգտագործելու պատրաստակամության համար:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!