NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաշխարհային նորարարական համաժողով 2022

2022թ.-ի հոկտեմբերի 5-6-ը Երևանի «Դվին» երաժշտական սրահում FAST բարեգործական հիմնադրամը կազմակերպել է 4-րդ համաշխարհային նորարարական համաժողովը: Համաժողովին ներկա էին ականավոր հյուրեր Հայաստանի Հանրապետության պետական կառույցներից և բիզնես էկոհամակարգից, ինչպես նաև միջազգային բանախոսներ առաջատար ընկերություններից, ինչպիսիք են՝ PMI, ABBYY, Moderna Inc. Կազմակերպությունները: Ելույթի խոսքով հանդես եկավ նաև «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը: Ավելի քան 800 մասնակիցներ ակտիվ մասնակցություն են ունեցել GIF-ի 33 նստաշրջանների և 11 շնորհանդեսների ժամանակ։

4-րդ համաշխարհային նորարարական համաժողովը (GIF22) ուսումնասիրել է «կյանքը փոփոխող տեխնոլոգիաների» ազդեցությունը մարդկային կյանքի վրա: Համաժողովը հիմնականում նվիրված էր տեխնոլոգիական փոփոխություններին, որը փորձում է արհեստական ինտելեկտը (ԱԻ) կիրառելի դարձնել մարդկանց առօրյայում, ինչպես նաև հարմարեցնել տեխնոլոգիաների մարտահրավերներին կամ հետագա ձեռքբերումներին: Բացի այդ, միջոցառման մասնակիցները խոսել են այն ոլորտների և տեխնոլոգիաների մասին, որոնց վրա ազդել է արհեստական ինտելեկտը, քննարկելով՝ խնդրի հնարավոր լուծումները: Երրորդ պանելային քննարկումը նվիրված էր «Հայաստանը նորարարական կայացման գործընթացում» թեմային: Այն մասնավորապես վերաբերում էր Հայաստանը մինչև 2041 թվականը արհեստական ինտելեկտի ոլորտում նորարարների թոփ-5-ում ընդգրկելուն:

Համաժողովը սկսվել է փոխվարչապետ պարոն Համբարձում Մաթևոսյանի հայտարարությամբ՝ ուղղված նորարարության, բաց ինտերնետի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործընկերային հարաբերություններն առավել ամրապնդելու Հայաստանի պատրաստակամության մասին: FAST բարեգործական հիմնադրամի հիմնադիր-գործադիր տնօրեն, դոկտոր Արմեն Օրուջյանը կոչ արեց մտածել նորարարության և մարդկային ներուժի թաքնված հեռանկարների մասին։ FAST բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, հասարակական և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով՝ ընդգծելով ժամանակակից աշխարհում նորարարությունների դերն ու նշանակությունը:

Հայ գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը, որը հիմք է ծառայում STEM-ի տարբեր առաջատար հետազոտությունների համար և կառավարում է դրամաշնորհային ծրագրերը, կազմակերպել և համակարգել է համաշխարհային նորարարական համաժողովը: Հիմնադրամը զբաղվում է ներկայացուցիչների կողմից նորարարական նախագծերի էկոհամակարգի ստեղծմամբ՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս գիտնականներին, տեխնիկներին և այլ մարդկանց օգնելու և ուղղորդելու, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել իրենց հետագա նախաձեռնություններում:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!