NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022

2022 թվականի հոկտեմբերի 28-31-ը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկա են գտնվել ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի կողմից կազմակերպված Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որն անցկացվել է Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բացման խոսքով ելույթ են ունեցել արարողության ժամանակ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական առաջին համաշխարհային գագաթնաժողովի նպատակն է լինել հարթակ՝ Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ աշխատելու պատրաստակամ անձանց համար, համահայկական օրակարգում ներառել և առաջ մղել Հայաստանի Հանրապետության պետական շահերը:

50 տարբեր երկրներից 600 մասնակիցների հավաքած գագաթնաժողովը հանդիսացել է հարթակ Սփյուռքի խոշոր գործիչների համար խոսել համահայկական համայնքի առջև ծառացած հիմնական խնդիրների շուրջ և նախանշել դրանցից յուրաքանչյուրի համար հնարավոր լուծումները: Սա հնարավորություն է Հայաստանի և Սփյուռքի համար որոշելու առաջնահերթություններն ու նոր մոտեցումները ապագա համագործակցության ռազմավարական ճանապարհային քարտեզի մշակման հարցում։

Մենք պետք է ցուցաբերենք մեր վճռականությունը  շարունակելու «կառուցել մեր ապագան» և շարունակենք հաղթահարել մեր ներկայիս իրողությունների մարտահրավերները, որոնք ծառացած են ՀՀ-ի և ԱՀ-ի առջև՝ շնորհիվ աշխարհի հայերի համատեղ ջանքերի շնորհիվ, որի հիմքը արդեն իսկ դրված է և ներկայում էլ շարունակական կլինի: Գագաթնաժողովի օրակարգը ներառում էր քննարկումներ՝ նվիրված տնտեսական փոխգործակցությանը, հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանը, ազգային անվտանգությանը և այլն։ Գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկությունները, լուծումները և արդյունքները անկյունաքարային կլինեն ՀՀ-ի «Հայաստան-Սփյուռք» ռազմավարության մշակման համար:

Գագաթնաժողովի վերջին օրը կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության ղեկավար կառույցներում աշխատող Սփյուռքի ներկայացուցչության հետ վերոնշյալ հարցերի և մոդելների քննարկման շուրջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ «իԳործ 2020» ծրագրի մյուս գործընկերների հետ: Հայկ Մարգարյանը խոսել է պետական հիմնարկի ղեկավարման իր փորձի հետ կապված խնդիրների և հնարավորությունների մասին և կարևորել պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության թափանցիկությունը: Նա նաև մատնանշել է փոքր քայլերի կարևորությունը ճիշտ ուղղությամբ, քանի որ դրանք կհանգեցնեն զգալի փոփոխությունների:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!