NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Prayaana 22» միջոցառումը

2022 թվականի հոկտեմբերի 24-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրավիրված էին «Prayaana 22» միջոցառմանը՝ 2021-2022 ուստարվա «Ընդհանուր բժշկություն» ֆակուլտետի ուսանողների ավարտական արարողությանը:

Տարվա ամենանշանավոր իրադարձությունը հիշարժան էր նրանով, որ այն նշվում էր Դիվալիի՝ հինդկական ամենանշանակալի տոն օրը: Դիվալին խորհրդանշում է բարու հոգևոր հաղթանակը չարի նկատմամբ, լույսը խավարի նկատմամբ և հույսը հուսահատության նկատմամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական ներդրումների բաժնի ղեկավար պարոն Կորյուն Ղազարյանը, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն պարոն Հայկ Մարգարյանը, UTMA-ի ռեկտոր դոկտոր Նորիկ Սարիբեկյանը, UTMA-ի պրոռեկտոր պարոն Արայիկ Գյոզալյանը և Campus International LLC-ի տնօրեն պարոն Աշոկ Կարուվարատոդին: Սա ևս մեկ հանգրվան է Հայաստանում հնդկական համայնքի ճանապարհին, քանի որ UTMA շրջանավարտների և նորեկների միջոցառմանը ISWA & Campus International LLC-ի հետ ներկա է եղել ավելի քան 600 հյուր:

Հայաստանի «ավանդական բժշկության» համալսարանի հնդիկ ուսանողները շարունակում են ապացուցել, թե որքան յուրահատուկ է այն ընտանեկան կապը, որը ստեղծվել է Հայաստանում սովորելու տարիներին:

UTM-ն տարածաշրջանի աննախադեպ և առաջատար ուսումնական հաստատություններից մեկն է համարվում, քանի որ համալսարանի վարչակազմը և դասախոսները հետևողականորեն ձգտում են իրականացնել կրթական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխան: Համալսարանը պատրաստում է բարձր մակարդակի բժշկական գիտնականներ, ովքեր փորձ ունեն օգտագործել էմպիրիկ գիտական մեթոդներ՝ «ախտորոշման և բուժման ավանդական և ժամանակակից բժշկության» ոլորտում:

Մանրամասները. http://utm.am/

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!