NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Լրանում է Re-Armenia-ի մեկ տարին

2022 թվականի հոկտեմբերի 22-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկա են գտնվել ReArmenia 2.0 միջոցառման առաջին տարեդարձին COWO Meridian կենտրոնում:

Միջոցառման նպատակն էր՝ կիսվել մասնակիցների հետ մեկ տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքների և ընթացքում ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Համագործակցության հարթակը նախատեսված է աշխարհի հայերի համար, որտեղ ներկայացված են տարբեր հարթակներում առաջացած խնդիրներ լուծող նախագծեր՝ անհրաժեշտ ռեսուրսներ ստանալու համար, ինչպիսիք են գիտելիքները, փորձը, ցանցը և միջոցները։

Պարզ և արդյունավետ հարթակը ստեղծել է ուժեղ համայնք, որից 1000 մարդ հավաքվել է միանալու միջոցառմանը և ծանոթանալու առաջին տարվա հաշվետվությանը, արտադրանքին, բարեգործական ծրագրերին, ինչպես նաև համայնքի անվտանգության, կրթության և զարգացման ծրագրերին:

Արդյունավետ համագործակցության զարգացած էկոհամակարգը ծանոթացել է ReArmenia 2.0-ի ընթացքում առկա 17 նախագծերին և թիմերին: Երկարաժամկետ և կայուն արդյունքների հասնելը հնարավոր է միայն միավորելով հայերին ու իրենց ռեսուրսները: Դա այն է, ինչին Re-Armenia-ն կարող է հասնել անհատների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների և նորարարական գործիքների միջոցով:

Մենք ցանկանում ենք շնորհավորել Re-Armenia-ի գործադիր թիմին, գործընկերներին և համայնքի անդամներին միջոցառման հաջողության կապակցությամբ և մաղթել նրանց ամենայն բարիք հայրենիքի վերածննդի գործում:

Տարածել այս գրառումը
Share on facebook
Share on telegram
Share on linkedin
error: Content is protected !!