NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Կամավորները «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում

Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հպարտությամբ տեղեկացնում է, որ ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում Birthright Armenia-ից և տարբեր համալսարաններից ներգրավել է ավելի քան 8 կամավորների, ովքեր օգնել են ՊՈԱԿ-ին՝ տրամադրելով անվճար խորհրդատվություն այն ձեռնարկատերերին, որոնք ցանկանում են Հայաստանում բիզնես բացել կամ արտասահմանից Հայաստան տեղափոխել իրենց գործող բիզնեսը: Նրանք միավորել են իրենց ջանքերը ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպման և կարևոր թեմաներով հետազոտությունների իրականացման վերաբերյալ մտքերի փոխանակման համար: Նրանց ջանքերը միտված էին լինել այն փոփոխությունը, ինչին մենք ձգտում ենք և ցանկանում ենք տեսնել աշխարհում:

2011 թվականին Արամ Կարապետյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան և 2019 թվականին ավարտել Շիրակացու դպրոցը:  Ներկայումս նա սովորում է հայ-ռուսական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո՝ իր կամավորական ժամանակահատվածում, դասերի մեկնարկից առաջ, նա որոշել է շարունակել իր աշխատանքը Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Արմենուհի Կարապետյանը Ռուսաստանից (Մոսկվա) Birthright Armenia (Tebi Hayk) ծրագրով Հայաստան է տեղափոխվել։ Նա ավարտել է Մոսկվայի օ. ե. Կուտաֆինի անվան պետական իրավաբանական համալսարանը (ՄՊՀ)՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ և ներկայումս սովորում է մագիստրատուրայում Միջազգային մասնավոր իրավունքի և միջազգային բիզնեսի մասնագիտությամբ։

Ջիվան Կույումջյանը նաև Birthright Armenia (Tebi Hayk) ծրագրով Ֆրանսիայից (Փարիզ) տեղափոխվել է Հայաստան: Նա ստացել է բակալավրի աստիճան Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ, հմտանալով կիրառական աշխարհատնտեսական ոլորտում: Այժմ սովորում է նույն ֆակուլտետում մագիստրոսական ծրագրով; Նա Հայաստան է եկել ամռանը, որպեսզի ձեռք բերի իր առաջին մասնագիտական աշխատանքային փորձը, ինչպես նաև անցնի ինքնաճանաչման ուղին և զարգացնի հայոց լեզվին տիրապետելու իր հմտությունները։

Մարիամ Դոխոյանը և Անահիտ Ջոլոյանը սովորում են Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետի Կառավարման բաժնի չորրորդ կուրսում և ավարտելու են հաջորդ տարի: Նրանք խորհրդակցել են տարբեր գործարարների հետ և խորհուրդ տվել բացել նոր ձեռնարկություններ կամ իրենց բիզնեսները տեղափոխել Հայաստան։ Նրանք նաև օգնել են լրացնել փաստաթղթերը, գտնել բիզնեսի համար իրավաբանական և մարքեթինգային գործակալություններ, և ծանոթացնել բիզնեսը վերջին պետական քաղաքականությանը

Մենք բարձր ենք գնահատում մեր կամավորների քրտնաջան աշխատանքն ու անձնվիրությունը և պատրաստ ենք աշխարհասփյուռ հայությանն ու տեղի հայությանը ստեղծված հնարավորությունների մասնակիցը դարձնելու հատկապես հիմա, երբ չենք կարող հապաղել; Մենք երախտապարտ ենք բոլոր կամավորներին և գործընկերներին, որոնք աշխատում են Հայաստանը բիզնեսի և տեխնոլոգիաների նորարարական կենտրոն դարձնելու ուղղությամբ:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!