NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«իԳործ 2022»֊ի մասնակիցները միացել են «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ֊ին

2022թ.-ի սեպտեմբերի 26-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն (այսուհետ՝ Կենտրոն) ընդունեց «իԳործ 2022» ծրագրի մասնակիցներին, ովքեր աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության գերագույն մարմիններում:

Հանդիպումը սկսվեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանի ողջույնի խոսքով: Նա «իԳործ 2020»-ի մասնակից է, ով աշխատում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախքան կենտրոնի տնօրեն նշանակվելը: Պարոն Մարգարյանը ողջունել է հյուրերին և իր երախտագիտությունն հայտնել ՀՀ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացված Հայաստանի և Սփյուռքի միջև ամուր բարեկամական և համագործակցային կապերի ամրապնդմանն ուղղված փայլուն աշխատանքի համար:

Կենտրոնի գործադիր տնօրենը շնորհավորեց «իԳործ 2021»-ի երկու մասնակիցներին, ովքեր շարունակում են աշխատել մեր կենտրոնում: Գագիկ Հարությունյանը այն սակավաթիվ մարդկանցից է, ով ֆինանսավորում է ստացել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամից, իսկ Գասիա Սամուէլյանը՝ մշտական աշխատանք կես դրույքով: Ավելին, նա նշել է, թե որքան կարևոր և տպավորիչ է նրանց նվիրվածությունը ծրագրին։

Գործադիր տնօրենը մանրամասն խոսել է վերջին ամիսներին Կազմակերպության բարելավվման և ծագած խնդիրների հաղթահարման վերաբերյալ: Խոսել է նաև Կազմակերպության գործունեության կարևորության, աշխատակազմի ընդլայնման և Կենտրոնի կողմից տարվող աշխատանքների մասին, որն մասնավորապես ուղղված է Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը:

Հանդիպումն ավարտվեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի կառավարման և մոնիթորինգի բաժնի ղեկավար Հերմինե Հարությունյանի երախտիքի խոսքով՝ Հայկ Մարգարյանի գործադրած ջանքերի և այն հիանալի արդյունքների համար, որ այս աշխատանքը բերում է «իԳործ»-ի մասնակիցներին: Նա նշել է, որ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն միշտ աչքի է ընկել իր ճիշտ և արդյունավետ աշխատանքով և որ սպասում են եկող մասնակիցների հետագա ձեռքբերումներին:

Այս տարի 32 երկրից շուրջ 300 սփյուռքահայեր հայտ են ներկայացրել, որոնցից 50-ը ընտրվել են Հայաստանում իրենց կարիերան սկսելու համար: Ստորև նշված թեկնածուները մեկ տարի կաշխատեն մեր կենտրոնում:

Տաթևի Աղաջանյանը ծնունդով Ռուսաստանի Բրյանսկ քաղաքից է։ Ավարտել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Օռլովի իրավաբանական ինստիտուտը: Աշխատել է Բրյանսկի առևտրաարդյունաբերական պալատում որպես տեղեկատվության և մարքեթինգի մասնագետ և մասնակցել է ՏՏ ծրագրի մշակմանը: ՈՒնի ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ իրավական ոլորտում և ընդհանուր իրավասության դատարաններում պաշտպանել է Rosreestra-ի շահերը: Նա ունի նաև կառավարությունում աշխատելու փորձ:

Սոֆիա Փարսադանյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Նա սովորել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում՝ մասնագիտանալով հասարակայնության հետ կապերի ոլորտում: Սովորել է ՌԱՆԽԻԳՍԻ համալսարանում՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան: ՈՒնի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգային հետազոտությունների և մարքեթինգային հաղորդակցության ոլորտում: ՈՒնի իր թանգարանը և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից մեկի ձեռնարկատերերի համար ցուցաբերում է պետական աջակցության միջոցների ընտրության ավտոմատացված ծառայություն։

Մարինե Եսայանը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից է։ Նա 2012 թվականին ավարտել է Ռուսաստանի արդարադատության ակադեմիան, եկել է Հայաստան 2018 թվականին՝ Birthright Armenia ծրագրի շրջանակներում որպես կամավոր և որոշել է հայրենադարձվել: Նա ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի իրավաբանական ոլորտում, աշխատելով՝ (կրտսեր իրավաբան, կորպորատիվ իրավաբան և հանրային հատվածի իրավաբան): Մինչ Հայաստան գալը աշխատել է որպես կորպորատիվ իրավաբան խոշոր հոլդինգում, որը զբաղվում է լոգիստիկայով և հանրային սննդի ոլորտով։

Լիլիթ Բեգլարյանը ծնվել է Ուկրաինայում։ Ավարտել է Ի. Ի. Մեչնիկովայի անվան Օդեսայի ազգային համալսարանի իրավագիտության բաժինը և ունի մագիստրոսի աստիճան: Մի քանի գիտական հոդվածների հեղինակ է: Իր իրավաբանի կարիերան սկսել է 21 տարեկանում՝ մասնագիտանալով բիզնեսի աջակցության և օտարերկրյա ներդրումների քաղաքականության մեջ։ Նա Հայկական բիզնես ակումբի գործադիր տնօրենն է, որն Ուկրաինայում և արտասահմանում զարգացնում է հայկական ձեռնարկությունների համագործակցությունն ու փոխգործակցությունը:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!