NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Առաջ Միասին» ֆորումը Երևանում

Օգոստոսի 4 – 6-ը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) աշխատակիցները ներկա են գտնվել 2022 թվականի «Առաջ հայեր միասին» համագործակցության երկրորդ համահայկական համաժողովին Ibis հյուրանոցում:
Գիտակցելով Հայաստանի և Արցախի զարգացման ու հզորացման խնդիրների հրատապությունը՝ անհատներ և կազմակերպություններ ամբողջ աշխարհից միավորում էին ուժերը դրանք լուծելու համար:

Համաժողովի նպատակն էր՝ օգնել շահագրգիռ մարդկանց և կազմակերպություններին 3 ուղղություններով:
1. Հայաստանում և Արցախում առևտրային և ոչ առևտրային նախագծերի մշակում,
2. Գործունեության ամրապնդում և ընդլայնում,
3. Համագործակցության հնարավորությունների ստեղծում:

Հայաստանն ու Արցախը մեզ հիմա ավելի շատ են պետք, քան երբևէ: Կազմակերպության աշխատակիցները ներկա են գտնվել Birthright Armenia-ի, Repat Armenia-ի և AVC-ի կողմից կազմակերպված «մեծ թվով սփյուռքահայերի և օտարերկրացիների Հայաստան ներգրավելու համար նոր նախագծերի մշակում» սեմինարին, երեք գործընկեր կազմակերպություններ շեշտը դրեցին սփյուռքի հայրենադարձության խրախուսման վրա: Սեմինարները ներառում էին աշխատանքային հանդիպումներ, որոնց ընթացքում գրանցված մասնակիցները հայտնում էին ֆորումի կազմակերպման նպատակների մասին և մշակում դրանց համատեղ իրականացման գործնական պլաններ:

Կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում ֆորումի բոլոր կազմակերպիչներին և նրանց ներկայացուցիչներին՝ ողջ աշխարհում հայերի համագործակցության զարգացման, գոյություն ունեցող նախագծերի ամրապնդման և ընդլայնման, ինչպես նաև մեր հայրենիքի վերականգնման և զարգացման նոր համատեղ նախագծերի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքի համար:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!