NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Բի Էս Սի»-ի հետ ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր

2022 թվականի օգոստոսի 11-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (MoU) Հայաստանի ձեռնարկատիրական և բիզնես էկոհամակարգի զարգացման վերաբերյալ: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանի և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր պարոն Սամվել Գևորգյանի կողմից՝ երկու կողմերի աշխատակիցների ներկայությամբ:

Երկկողմ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը պարզաբանել է «նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի դերն ու պարտականությունները՝ ապահովելով նոր համատեղ նախագծերի և գաղափարների մշակումը Հայաստանում բիզնես ոլորտի մասնագիտական խնդիրների հաղթահարման համար:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ապահովում է հետազոտական, խորհրդատվական, ծրագրերի իրականացման և մասնագիտական զարգացման ծառայություններ, որոնք նպաստում են նախագծերի և բիզնեսի զարգացմանն ու շարունակականությանը: Փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ձեռնարկությունների բարգավաճման և բիզնես նախաձեռնությունների ներուժի բացահայտման ուղղությամբ կողմերի ջանքերի միավորման համար:


Այս գործընկերության, թափանցիկության և գերազանցության շնորհիվ երկու կողմերն էլ կարող են բարձրացնել ձեռնարկատիրական էկոհամակարգի արժեքը և իրականացնել կայուն աճի հասնելու ռազմավարություններ:

Մենք պատրաստ ենք Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի հետ նոր համագործակցության ընդլայնմանը:

BSC-ի մասին ավելին իմանալու համար

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!