NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Այցելություն Ա. Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ

2022թ.-ի ապրիլի 20-ին ՆՁԱԿ-ի ներկայացուցիչները և Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն այցելեցին Ա. Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ: Նրանք ծանոթացան ինստիտուտի գիտական, էկոլոգիական, ռեկրեացիոն և ժամանցային գործունեությանը: 

Ինստիտուտի ղեկավարությունը ներկայացրեց ներկաներին ինստիտուտում առկա խնդիրները և առաջարկություններ ներկայացվեցին հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվեցին ջերմոցային և տնկարանային պայմանները: Քննարկմանը հաջորդեց էքսկուրսիա բուսաբանական այգում և թանգարանում: 

Վերջին 70 տարիների ընթացքում, շնորհիվ իր հետազոտական խմբի ջանքերի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը դարձել է արժեքավոր հիմնարար հետազոտություններ իրականացնող առաջատար բուսաբանական ինստիտուտներից մեկը: Նրանք ուսումնասիրել են Հայաստանի բուսատեսակը և բուսականությունը, ինչպես նաև բույսերի ներմուծումն ու կլիմայականացումը Հայաստանի բուսաբանական այգիներում (Երևան, Վանաձոր և Սևան): 

Քննարկվել է ինստիտուտին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով հետագա համագործակցությունը:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!