Ուկրաինա կատարած իր այցի ժամանակ ՆՁԱԿ—ի անդամները պատիվ են ունեցել հանդիպել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանին և դեսպանատան երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանի հետ՝ Կիևում Հայաստանի դեսպանատուն կատարած այցի ժամանակ: Նրանք քննարկել են տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները ։ Հատուկ ընդգծվել է Հայաստանի մասնակցությունը դիա գագաթնաժողովին, որը կազմակերպել Է Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը: Հայկ Մարգարյանը ներկայացրել է ՆՁԱԿ—ի երկու հիմնական բաժինները ‘ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը և Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, ինչպես նաև ներկայացրեց այս ընթացքում կատարված աշխատանքները, մասնավորապես ՆՁԱԿ—ի վերակազմավորումը և մանդատի հաստատումը:
Հայկ Մարգարյանը թվայնացման գործընթացում ուկրաինական կառավարության դերը բացատրել է թվային փոխակերպման նոր նախարարության ստեղծմամբ ։ Պրն. դեսպանն օգտագործեց հայկական պատվիրակության այցն Ուկրաինա ‘ որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հաստատման և ամրապնդման նշան: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տնտեսության թվայնացմանը, հատկապես այդ ոլորտի առաջխաղացմանը ՝ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակման ճանապարհով: Նա նշել է, որ մենք պետք է նույն կերպ առաջ մղենք նորարարություններն ու ձեռներեցությունը Հայաստանում, և պատրաստակամություն է հայտնել աջակցել համապատասխան երկկողմ հանդիպումներին՝ միավորելով հայ և ուկրաինացի գործարարներին Հայաստանի բարգավաճման համար:
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց ջերմ հյուրընկալության համար և պատրաստակամորեն սպասում ենք նրանց հետ հանդիպմանը Հայաստանում: