NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

UATE-ի 21-րդ համաժողովը

2022 թ.-ի մայիսի 11-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աշխատակիցները մասնակցեցին Mariott հյուրանոցում կայացած UATE  (առաջավոր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) 21-րդ համաժողովին։ 

Համաժողովի ընթացքում ամփոփվեց միության ռազմավարական նվաճումների արդյունքները և նախանշվեց գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի ներկայացրած ապագա ծրագրերը: Ձեռքբերումները իրականացվել են տարբեր ուղղություններով, ինչպիսիք են՝ կրթությունը, ռազմական, գիտական հետազոտությունները, էլեկտրոնային կառավարությունը, աշխատուժը և տեխնոլոգիաները: 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և Նորարարությունները դիտարկում է որպես տնտեսական զարգացման առաջնահերթություններ: Հետևաբար, UATE-ի կողմից վերջին տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ ոլորտի նպատակային զարգացման և առաջընթացի ուղղությամբ կատարված զգալի քայլերը կենսական պահանջ ունեն այսօր: «Հայաստանում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, միջազգային կորպորացիաները և կազմակերպությունները միավորվել են մեկ հարթակի շուրջ, ինչը թույլ է տալիս միավորել ուժերը ավելի համակարգված և նպատակաուղղված աշխատանքի համար» — ասել է Խաչատրյանը: 

UATE-ն իրականացրել է տեխնոլոգիական կրթության ամենաընդարձակ ազգային ծրագիրը՝ պետական-մասնավոր գործընկերության մասնակցությամբ, որը ներառում է 627 ինժեներական լաբորատորիաներ և շուրջ 16 000 ուսանող:

Մենք կցանկանայինք շնորհավորել համաժողովի ավարտին կազմակերպության անդամների կողմից ընտրված վարչության նոր անդամներին և նախագահին:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!