Մեզ համար շատ հաճելի էր հյուրընկալել «իԳործ 2020» — ում Հայկ Մարգարյանի նախկին գործընկեր Տաթևիկ Գևորգյանին և նրա վճռական տրամադրված գերմանացի գործընկերներին, GLC-ի գործընկեր պրն. Սվեն Լեուդեսդորֆ-Պֆեյֆերին և պրն. Մարեկ Շիլկեին մի քանի ակտիվ հանդիպումների ժամանակ:
Տաթևիկը՝ «իԳործ 2020»-ի հաջողության պատմություններից մեկն է, ով առաջարկ է ստացել շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարությունում ևս մեկ տարով: Այնուամենայնիվ, դրա փոխարեն նա որոշել է գերմանական բիզնեսը ներգրավել Հայաստան՝ բացելով սեփական իրավաբանական խորհրդատվական ՍՊԸ։
Նա նվիրված աշխատում է՝ ի շահ Հայաստանի և մեր գործընկերների ։ Չնայած նրան, որ մենք միևնույն լեզվով չենք խոսում, մենք քննարկել ենք ապագա գործընկերային հարաբերությունները և համագործակցության նոր ոլորտներ երկու երկրների զարգացման համար՝ հավատալով ապագա հաջողությանը: