NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

STCC 2022- Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի գիտաժողով

2022թ.-ի սեպտեմբերի 28-ին և 29-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը և տեխնոլոգիաների փոխանցման գծով խորհրդական Վարդան Գևորգյանը մասնակցել են Best Western Plus Congress Hotel-ում 2022թ.-ի գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի կոնֆերանսին:

STCC 2019-ի հաջողությունից հետո STCC2022-ը կազմակերպվել է Catalyst հիմնադրամի, SmarteGateVC վենչուրային հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ համագործակցությամբ: STCC-ն տրամադրում է հարթակ՝ գիտելիքների փոխանակման և համագործակցության խթանմանն ուղղված տեղական ուղղություններով համայնք ստեղծելու համար, ինչպես նաև հիմք է ստեղծում առաջատար համալսարանների անհրաժեշտ տաղանդավոր մարդկանց պոտենցիալ հայրենադարձության համար:

Համաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռել համախմբելու ակադեմիական շրջանակների և տեխնոլոգիական արդյունաբերության միջազգային ներկայացուցիչներին, կառավարությանը, դոնորների, միջազգային հանրությանը և այլ կարևոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին ՝ գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխանցման գործունեության առաջխաղացման և վճռորոշ նշանակություն ունեցող հարցերի լուծման համար: Երկօրյա կոնֆերանսը բաժանված էր երեք մասի՝ Արհեստական բանականություն, Ռոբոտաշինություն և կառավարում, օդատիեզերական արդյունաբերություն, հաշվողական կենսաբանություն, Հայաստանի տարածաշրջանային բարելավում, և նոր հնարավորությունների ստեղծում ու ընդլայնում:

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիաների փոխանցման գծով խորհրդական Վարդան Գևորգյանը հանդես է եկել «Երազիր և գործիր»՝ Հայաստանի տարածաշրջանային բարելավման ճանապարհին «առաջին սեկցիայում»։ Նա ներկայացրել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթները, ինչպիսիք են՝ տեխնոլոգիանների փոխանցման գրասենյակի ստեղծումը, գյուտերի առևտրայնացումը և գիտության ու բիզնեսի քաղաքականության կատարելագործումը:

STCC 2022-ին մասնակցել են ավելի քան 80 տեղական և միջազգային զեկուցողներ (Մերիլենդի համալսարան, Լայպցիգ, UIUC, KAUST և այլն): Մասնակիցները մասնակցել են ավելի քան 30 բանավիճային քննարկումների՝ լսելու տարբեր տեսակետներ այն մասին, թե ինչպես վերականգնել և առաջ մղել գիտությունը Հայաստանում՝ ուսումնասիրելով լավագույն միջազգային փորձը գիտության ֆինանսավորման մեխանիզմների և դրանց հնարավոր ընդլայնմանը:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!