NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Օրիոն Արմենիա-Առաջին տարեդարձի արարողություն

2021թ.-ի Հունիսի 2-ին Orion Worldwide Innovations Armenia-ն տոնեց իր առաջին տարեդարձը Երևանի Alexander շքեղ հյուրանոցում: Orion-ը սկսնակների աճի և էկոհամակարգի արագ զարգացման կենտրոն է և առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որի նպատակը՝ ԱՄՆ-ի շուկայում ընկերությունների գրավչության ապահովումն է: 

Ամերիկյան ընկերությունը ստեղծվել է 2017թ.-ին և գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում՝ համագործակցելով ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ ամբողջ աշխարհում: Առաջին հոբելյանական արարողության ժամանակ Orion Armenia-ն իր երախտագիտությունն է հայտնել գործընկերներին, կառավարական պաշտոնյաներին  և  խորհրդականներին՝ ողջ տարվա ընթացքում նրանց աջակցության և համագործակցության համար:

ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանը մասնակցել է միջոցառմանը՝ ներկայացնելով մեր կենտրոնը և ապագա ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանի պետական և մասնավոր կառույցները պետք է կենտրոնանան Հայաստանում նորարարության և ձեռներեցության զարգացման ուղղությամբ համագործակցության վրա:

https://www.youtube.com/watch?v=X6bGB2Vqwaw) .

Տարածել այս գրառումը
Share on facebook
Share on telegram
Share on linkedin
error: Content is protected !!