2021 թվականի հոկտեմբերի 21-ին ՆՁԱԿ-ի անդամները մասնակցեցին Softline Armenia-ի կազմակերպած InTech Armenia 2021 ամենամյա տեխնոլոգիական կոնֆերանսին Alexander, a Luxury Collection հյուրանոցում:
Softline — ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուծումների և ծառայությունների համաշխարհային առաջատար մատակարար է, որի գործունեության առանցքային ուղղություններից մեկը թվային փոխակերպումն է։ Համաժողովը նվիրված էր բիզնեսի թվայնացմանը և ՏՏ անվտանգությանը զուգահեռ նստաշրջաններում, բանախոսների նորարարական միտումների ռազմավարական կարևորության, ՏՏ շուկայի զարգացման առանցքային հարցերի և բիզնեսի մասնակցությամբ ՏՏ նախագծերի իրականացմանն ուղղված քննարկմանը: