NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«ICT Leaders Meeting» ֆորումը Դիլիջանում

Հունվարի 13-ին Դիլիջանում կայացած «ICT Leaders Meeting» ֆորումին, մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը ներկայացրեց ՆՁԱԿ-ի կողմից իրագործվող՝ բիզնեսի աջակցման ծրագրերը:

Այս տարի Ֆորումն անցկացվեց «Աջակցություն երկխոսությանը» խորագրի ներքո: Միջոցառման նախաձեռնողն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է — ԱՏՁՄ: Ֆորումն այս տարի կազմակերպվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության՝ «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ:

Պետական կառույցների, մասնավոր սեկտորի և մասնագիտական համայնքի ներկայացուցիչները քննարկեցին մի շարք ոլորտային հիմնահարցեր: Հնչած առաջարկները և հարցերի լուծման տարբերակները կվերջնամշակվեն ԱՏՁՄ կողմից և կներառվեն միության հաջորդ տարվա ծրագրերում:​​​​​​​​

ՆՁԱԿ-ի Գլխավոր տօրեն՝ Հայկ Մարգարյանն իր ելույթում խոսեց Կենտրոնի կողմից իրագործվող բիզնեսի աջակցության ծրագրերի, մասնավորապես, բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի մասին:

Հայկ Մարգարյանը հորդորեց ձեռնարկատերերին ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրում: Նա, նաև, տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում Կենտրոնն աջակցել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած առավել քան 1000 գիտնականների և ձեռնարկատերերի:

Տարածել այս գրառումը
Share on facebook
Share on telegram
Share on linkedin
error: Content is protected !!