NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի մասնակիցները՝ ՆՁԱԿ-ում

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի (MBA in Health Care Management) մասնակիցները՝ «Meet the CEO» արտալսարանային դասընթացի շրջանակում հյուրընկալվեցին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում:

Այցի շրջանակում, Առևտրի միջազգային պալատի Հայաստանյան Ազգային Կոմիտեի (International Chamber of commerce National Committee Armenia — ICC NCA) Գլխավոր քարտուղար, Մենեջմենթ Միքս Հայաստան (Management Mix Armenia) ընկերության հիմնադիր՝ Րաֆֆի Սեմերջյանը ներկայացրեց մագիստրոսական ծրագրի մասնակիցներին ու պատմեց առողջապահության ոլորտում իրենց ձեռքբերումների մասին:

Իր կողմից, մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը պատմեց կազմակերպության կողմից իրագործվող, բարձրակարգ մասնագետների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի մասին: Տեղի ունեցավ ծրագրի պայմանների  ակտիվ քննարկում:

Մեր Կենտրոնի մասնագետները պատմեցին նաև Հայաստանում բիզնես գործունեություն վարելու, տնտեսվարողների աջակցության պետական ծրագրերի, նոր օրենսդրական նախաձեռնությունների մասին:

Նշենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ։ Մեկ տարի տևողությամբ ծրագիրն մեկնարկել է 2017 թ-ին և ունի արդեն 100-ից ավել շրջանավարտ: Ծրագրի հիմնական առաքելությունն է հզորացնել ՀՀ առողջապահական ոլորտը տալով ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ։

Տարածել այս գրառումը
Share on facebook
Share on telegram
Share on linkedin
error: Content is protected !!