Հունվարի 13-ին Դիլիջանում կայացած «ICT Leaders Meeting» ֆորումին, մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը ներկայացրեց ՆՁԱԿ-ի կողմից իրագործվող՝ բիզնեսի աջակցման ծրագրերը:
Այս տարի Ֆորումն անցկացվեց «Աջակցություն երկխոսությանը» խորագրի ներքո: Միջոցառման նախաձեռնողն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է — ԱՏՁՄ: Ֆորումն այս տարի կազմակերպվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության՝ «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում՝ Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ:
Պետական կառույցների, մասնավոր սեկտորի և մասնագիտական համայնքի ներկայացուցիչները քննարկեցին մի շարք ոլորտային հիմնահարցեր: Հնչած առաջարկները և հարցերի լուծման տարբերակները կվերջնամշակվեն ԱՏՁՄ կողմից և կներառվեն միության հաջորդ տարվա ծրագրերում:
ՆՁԱԿ-ի Գլխավոր տօրեն՝ Հայկ Մարգարյանն իր ելույթում խոսեց Կենտրոնի կողմից իրագործվող բիզնեսի աջակցության ծրագրերի, մասնավորապես, բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի մասին:
Հայկ Մարգարյանը հորդորեց ձեռնարկատերերին ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրում: Նա, նաև, տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում Կենտրոնն աջակցել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած առավել քան 1000 գիտնականների և ձեռնարկատերերի: