2022 թվականի մարտի 25-ին ՆՁԱԿ-ի թիմը ուրախ էր մասնակցել Ամերիկյան խորհուրդների կողմից կազմակերպված “ձեռնարկատիրություն, նորարարություն և նեթվորքինգ” փակ միջոցառմանը։ Մենք Ուրախ էինք հանդիպել Երևանում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ չիպ Լայթինենի հետ և լսել USG-ի շրջանավարտների հաջողության պատմությունները՝ նոր հնարավորություններ ստեղծելու ակնկալիքով: 1996 թվականից Ամերիկյան խորհուրդը աշխատում է խնդիրների լուծման համար անհատների և հաստատությունների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարբեր և փոխկապակցված աշխարհում։ AC Armenia-ն իրականացրել է ավելի քան մեկ տասնյակ ծրագրեր՝ 1400 բարձր դասարաններում սովորողներին և համալսարանների ուսանողներին ու դասախոսներին՝ ընձեռելով սովորելու, հետազոտություններ կատարելու և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն:
Իր ելույթում ՆՁԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանն ընդգծել է ձեռներեցության և նորարարության կարևորությունը Հայաստանի տնտեսության բարելավման համար:
Նա նաև հավելել է, որ Հայաստանում ձեռնարկատիրությունն ու բիզնես էկոհամակարգը նորարարության և գլոբալ մտածողության կարիք ունեն, որոնք բերում են USG-ի շրջանավարտները:
Մենք պատրաստակամորեն սպասում ենք հետագայում ավելի շատ հաջող միջոցառումների: