Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի Նախարարության Նորամուծության և ձեռներեցության զարգացման ազգային կենտրոնի և Ղազախստանի Հանրապետության՝ նորամուծությունների զարգացման՝ «QazInnovations» ազգային գործակալության միջև ստորագրվեց Համագործակցության և փոխըմբռնման Հուշագիր:
Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 3-ին՝ «Digital Almaty — 2023» Միջազգային Ֆորումի շրջանակներում:
Հուշագիրը ստորագրեցին մեր Կենտրոնի Գլխավոր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը և «Նորամուծությունների զարգացման ազգային գործակալության «QazInnovations» Խորհրդի Նախագահ՝ Սանատ Ախանովը:
Հուշագրի նպատակն է գիտության և գործարարության փոխգործակցությանը նպաստող պայմանների ստեղծումը, գիտական կազմակերպությունների և գործարարների միջև մշտական կապերի ձևավորմանն աջակցելը:
Համագործակցության և փոխըմբռնման հուշագիրն իր առջև խնդիր է դրել. նորամուծությունների համակարգում գոյություն ունեցող ինստիտուտների հետ փոխգործակցության ձևավորումը; նորարարական նախագծերի առաջխաղացմանը և իրագործմանն աջակցելը; կրթական, ինչպես նաև ինկուբացիոն ու ակսելերացիոն ծրագրերի հասանելիության ապահովումը; առաջնահերթ նորարարական նախագծերի համատեղ մշակումը և ստեղծված նորարարական տեխնոլոգիաների ու պրոդուկտների ներդրման և առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը և այլն: