Մեր Կենտրոնում առկա է Պետական աջակցության ծրագրերի իրագործման Գլխավոր մասնագետի թափուր հաստիք
Աշխատանքային պարտականությունները՝
— Բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի մասնակցության հայտատրման ընթացակարգի վերաբերյալ հեռախոսային և անհատական խորհրդատվության տրամադրում առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին;
— Հայտաձևերի լրացման ճշգրտության ստուգում և հայտերի ընդունում;
— Համապատասխան կառույցներ ներկայացվելիք նամակների և հայտերի կազմում;
— Նախապատրաստում հայտերի քննարկման հանձնաժողովին;
— Պայմանագրերի կնքում և փաստաթղթաշրջանառության վարում՝ փոխհատուցումների ստացման մասով;
Ներկայացվող պահանջները՝
— Բարձրագույն կրթություն;
— Տիրապետում MS Office ծրագրերին
— Լեզուների իմացություն. հայերեն՝ գերազանց (գրավոր և բանավոր), ռուսերեն՝ բավարար (կարողանալ կարդալ և գրել՝ բառարանի օգնությամբ), անգլերեն՝ բավարար (կարողանալ կարդալ և գրել՝ բառարանի օգնությամբ);
— Նվազագույնը՝ 3 տարվա աշխատանքային փորձ:
Աշխատանքային պայմանները՝
— Աշխատանքային ժամերը՝ 9:00 — 18:00 (գրասենյակի հասցեն՝ Կոմիտասի պող., 49/3);
— Տրամադրվող արձակուրդը՝ վճարովի, համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի:
Համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները, հայերեն լեզվով, մինչև կարող են ուղարկել info@ncie.am էլ. փոստի հասցեին: