NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Պարոն Րաֆֆի Պաղճեանի այցը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

2022 թվականի օգոստոսի  19-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էր մի քանի հիմնադրամների խորհրդական և Shell ընկերության նախկին գործադիր տնօրեն պարոն Րաֆֆի Պաղճեանը:

Պարոն Պաղճեանը խոսել է Shell-ում իր անցած ավելի քան 35 տարի ճանապարհի մասին, որն ամփոփվում է առևտրային, էներգետիկ բիզնեսի, տեխնիկական և ղեկավարման դաշտերում: Նա օրինակներ է բերել իր փորձից՝ խոսելով ավելի քան 10 երկրներում իր գրանցած մասնագիտական հաջողությունների մասին մշակութային հարցերի, գործարքների կնքման և նախագծած ռազմավարական ուղղություններում իր առաջնորդման վերաբերյալ:

Կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը ներկայացրել է Կենտրոնի գործունեության երկու գլխավոր ուղղությունները՝ տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ձևավորումն ու ներդնումը, բիզնեսին (այդ թվում՝ փոքր և միջին) աջակցության և խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև միջոցառումների ու գործընկերության համատեղ կազմակերպմանն ուղղված մեր ջանքերը: Պարոն Պաղճեանը այն դրական օրինակով մարդկանցից է, որն իր գործունեությամբ ցույց է տալիս հասարակությանը, թե ինչպես պետք է օգտագործել առկա ռեսուրսները և ինչպես ճիշտ կիրառել գործնականում ձեռք բերած գիտելիքները՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ ամբողջ աշխարհում։ Ներկայումս նա հանդիսանում է «գիտական նորարարությունների և կրթության կենտրոն» հիմնադրամի և Հայաստանում գործող այլ հիմնադրամների խորհրդատուն։ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման շոշափելի արդյունքների հասնելը միշտ էլ բարդ խնդիր է եղել, բայց պետք է նախաձեռնել հաջողության հասնելու համար:

Կողմերն ուսումնասիրել են Կենտրոնի, Հայաստանի և իր կողմից ղեկավարվող կազմակերպությունների համար փոխշահավետ գործարքներ կնքելու և գտնելու հնարավորությունները: Հաճելի է տեսնել, թե ինչպես են սփյուռքահայ մասնագետները վերադառնում Հայաստան և հավատում իրենց հայրենիքի ապագային:

Տարածել այս գրառումը
Share on facebook
Share on telegram
Share on linkedin