NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հնդկաստանի 76-րդ Անկախության Տոնը

2022 թվականի օգոստոսի  15-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը ներկա է գտնվել Հնդկաստանի անկախության 76-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը՝ Հայաստանի Հանրապետությունում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կ.Դ. Դևալի հրավերով: Միջոցառմանը ներկա էին նաև կառավարության պաշտոնյաներ, դիվանագետներ և Հայաստանում հնդկական համայնքի ներկայացուցիչներ:

Մեր կենտրոնը միասնության և ողջունման ոգով պատվում է բոլոր այն խիզախների պայքարը, որոնք պայքարել են հանուն երկրի ազատության: Վերջին տասնամյակում շատ հնդիկներ են տեղափոխվել Հայաստան, որոնց այցի նպատակը հիմնականում ՀՀ բժշկական ֆակուլտետներում ուսանելն է, ինչպես նաև աշխատելն ու բիզնեսով զբաղվելն է, դրա հետ մեկտեղ ինտեգրվելով հայկական կյանքին:

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանում հնդկական մշակույթը տարածելու և հայկական մշակույթը տոնական միջոցառումների մաս դարձնելու համար, ինչպես օրինակ Անկախության տոնի հայ-հնդկական համատեղ մշակութային տոնակատարության ժամանակ:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը ընդունել է Հնդկաստանի գործարարների և բիզնեսմենների տարբեր ոլորտներից՝ ինչպիսիք են տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, խաղային տեխնոլոգիաները, Կինոարտադրությունը և առևտուրը: Թո՛ղ մեր երկրները ավելի մեծ առաջընթաց ունենան առաջիկա տարիներին։

Տե՛ս հատվածներ տոնակատարությունից այս հղմամբ: https://www.youtube.com/watch?v=n1YOPysXpAU

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!