Տեղեկատվություն Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին
Տեղեկատվություն Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասին
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի N 454-ն որոշմամբ ստեղծվել է պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ հաստատված կանոնադրությամբ: Կազմակերպությունն Հայաստանում ունի չորս մասնաճյուղ՝ (Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան և Կապան):
Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝
- Տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ձևավորումն ու ներդնումը,
- Բիզնեսին (այդ թվում՝ փոքր և միջին) աջակցության և խորհրդատվության տրամադրումը,
- Գիտատեխնիկական տեղեկատվության և գրադարանային ծառայությունների մատուցումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդգծում է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման, ձեռներեցության աջակցության, ինչպես նաև գիտության և տնտեսության միջև կապի ամրապնդման և տնտեսության մեջ գիտական և նորարարական արդյունքների կիրառման կարևորությունը և կազմակերպության միջոցով ապահովում է նորարարության և գիտական ձեռներեցության խթանումը և ապահովում աջակցության մեխանիզմներ:
ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի N 12224-L որոշման շրջանակներում կազմակերպությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության մասնավոր և պետական հատվածներում աշխատելու տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման ՝ հանրապետությունում աշխատող ընկերությունների արտադրողականության բարձրացման նպատակով: