NCIE

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայ տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպ Բաղյանի այցը «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

2022 թվականի սեպտեմբերի 12-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ընդունել էր ամերիկահայ բժիշկ, ինժեներ և ՆԱՍԱ-ի նախկին հայազգի աստղագետ Ջեյմս Ֆիլիպ Բաղյանին:
Հանդիպումը բաղկացած էր երկու մասից։ Սկզբում պարոն Բաղյանը դռնփակ հանդիպում ունեցավ «Նորամուծության և ձեռներեցության ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի հետ, որտեղ նա ծանոթացավ Կենտրոնի գործունեությանը՝ տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակին, տեխնոլոգիաների և գիտական հետազոտությունների առևտրայնացման խթանման գործընթացին։ Հայ տիեզերագնացը խոսել է ՀՀ համալսարաններից մեկում մագիստրոսական ծրագիր բացելու գաղափարի մասին։
Հանդիպման երկրորդ մասում կազմակերպվել է կլոր սեղան, որի ընթացքում ներկանները ստացել են իրենց հարցերի պատասխանները։ Պարոն Բաղյանն անչափ հուզված և ոգևորված էր: Նա հորդորեց երբեք չհանձնվել և նպատակադրված գնալ միշտ առաջ։

Հանդիպման ավարտին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, ի նշան բարեկամության և հետագա համատեղ նախագծերի շուրջ համագործակցության ամրապնդման, դոկտոր Բաղյանին նվիրեց հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու դրոշակակիր գիրքը:

Ջեյմս Բաղյանը աշխարհում միակ ամերիկացի տիեզերագնացն է, ով հայկական ծագում ունի։ Նա ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, 1952 թվականին և 1980 թվականին դարձել NASA-ի տիեզերագնաց։ Իր առաջին թռիչքը «Դիսքավերի» նավով, նա նվիրեց իր փոքր հայրենիքին՝ Հայաստանին։ Իր կարիերայի ընթացքում տիեզերագնացը տիեզերքում անցկացրել է 337 ժամ։
ԱՄՆ-ում Ջեյմսը ավելի շատ հայտնի է Բեյջին ազգանունով։ Այժմ տիեզերագնացի կարիերան անցյալում է, քանի որ Բաղյանն այսօր ղեկավարում է Միչիգանի համալսարանի պացիենտների բժշկական ճարտարագիտության և անվտանգության կենտրոնը։ Նա բժշկական գիտությունների դոկտոր է:

Տարածել այս գրառումը
error: Content is protected !!