Ս./թ. դեկտեմբերի 17-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը՝ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» (HDIF) Հիմնադրամի, Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան մշակութային կենտրոնի, Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն Կոմիսարիատի (UNHCR) և «Repat Armenia»-ի հետ համատեղ, կազմակերպել են Սուրբ Ծննդյան տոնավաճառ՝ «Christmas Bazaar»-ը:
Միջոցառման ընթացքում հայրենադարձները և փախստականները պատմել են Հայաստան վերադառնալու և տեղափոխվելու իրենց բարեհաջող պատմությունները:
Տեղի ունեցան կարևոր պանելային քննարկումներ՝ հայրենադարձության և տեղափոխության թեմաներով:
Արցախից, Սիրայից, Լիբանանից տեղափոխված փախստականները Երևանի հյուրերին և բնակիչներին ներկայացրել են ձեռքի աշխատանքով ստեղծված տարբեր գործեր՝ նախշազարդ և դրվագազարդ գորգեր, հեղինակային տիկնիկներ և շատ այլ բաներ:
Տոնավաճառի այցելուները ծանոթացել են նաև հայկական և լիբանանյան խոհանոցների ավանդույթներին, համտեսել հայկական ըմպելիքներ:
Տաղավարներից մեկում այցելուներին հնարավորություն էր ընձեռվել՝ փորձելու սեփական ունակությունները գեղարվեստական նախշանկարչությունում:
Հարկ է նշել, որ Սուրբ Ծննդյան տոնավաճառն անցկացվում էր Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան մշակութային կենտրոնում, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա:
Մեր Կենտրոնի գործադիր տնօրեն՝ Հայկ Մարգարյանը մասնակցել է «Christmas Bazaar»-ի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկմանը՝ Զարեհ Սինանյանի (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար), Նազարեթ Սեֆերյանի (հայրենադարձ, խորհրդատու, մանկավարժ և սոցիալական ձեռներեցության քոուչ), Սառա Անջարգոլյանի ( «Impact Hub Yerevan»-ի համահիմնադիր), Վարդան Մարաշլյանի («Repat Armenia»-ի համահիմնադիր և Գործադիր տնօրեն) հետ:
Նրանք կիսվել են հայրենադարձության իրենց իսկ սեփական փորձով, հաջողված պատմություններով, հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ կարծիքներով: Քննարկվել են նաև արդար առևտրի 10 սկզբունքներն ու «Made51» նախագծը:
Տոնավաճառին ներկայացվել են հետևյալ նախագծերը Լիբանանաից, Ռուսաստանից և Հարավային Ամերիկայից.
1. United creators.
5. Anino's Crochet.
2. Candelia Luce.
6. «Atom» 3D Տպագրություն.
3. Դիլիջանի Մշակութային կենտրոն.
7. Անիմացիոն ստուդիա-լաբորատորիա «Imaginary friends»
4. Հայոց լեզվի հեռավար ուսուցման դպրոց՝ Tumanyan.Onlibe.
8. Mer Djanabar՝
Տոնավաճառին կազմակերպվել է նաև մարդասիրական օգնության հավաք:
Հավաքված օգնությունը փախստականներին կփոխանցվի՝ «Mission Armenia» բարեգործական կազմակերպության ջանքերով:
Մեր Կերտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնակիցներին և այցելուներին՝ անմոռանալի տպավորությունների համար:
Անհամբեր կսպասենք հաջորդ տոնավաճառին: