Չկան նոր հաճախորդնե՞ր: Եղածներն էլ հեռանու՞մ են: Եկե՛ք Rooqet ընկերության նախաձեռնած՝ «Ինչպես մեծացնել վաճառքի ծավալները B2B-ում» թեմայով վարպետության դասին:
Վարպետության դասն անցկացվում է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աջակցությամբ:
Վարպետության դասին դուք կիմանաք.
— Ինչպես ընդլայնել վաճառքի ծավալները,
— Ինչպես մեծացնել ընկերության շահույթը,
— Ինչպես համոզվել, որ հաճախորդը հստակ պատկերացնում է ձեր արտադրանքի ու ընկերության և մրցակիցների արտադրանքի ու ընկերության տարբերությունը:
Վարպետության դասը կվարի «Rooqet» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, ASP-ի (Association of Sales Professionals) հիմնադիր և նախագահ, «Network State Business Club» գործարարների ակումբի հիմնադիր՝ Էրիկ Խաչատրյանը, ով հանդիսանում է նաև «Sales Space» փոդքաստի հեղինակն ու վարողը:
Վարպետության դասը նախատեսված է.
— Վաճառքի պատասխանատուների,
— Իրացման բաժնի ղեկավարների,
— Առևտրի գծով տնօրենների,
— Բիզնես ունեցող այն անձանց համար, ովքեր ցանկություն ունեն իրացման բաժնի աշխատանքը դարձնել առավել արագ, բարձրակարգ, հզոր, շահութաբեր, արդյունավետ:
Վարպետության դասն անցկացվելու է դեկտեմբերի 26-ին, ժամը՝ 18:30-ից մինչև 21:00:
Դասի անցկացման վայրը՝ «Formula Hub», Հալաբյան փ., 65/5
Դասին մասնակցելու համար, անհրաժեշտ է գրանցվել՝ հղումով.
Մեր Կենտրոնի գործունեության մասին առավել մանրամասն՝
«Rooqet» ընկերության մասին առավել մանրամասն՝