2022 թվականի հոկտեմբերի 19-21-ը Միջազգային առևտրի խորհուրդը՝ համագործակցելով Էստոնիայի բիզնեսի և նորամուծության գործակալության հետ, այս տարի անցկացրել է Go Global Awards մրցանակաբաշխությունը Էստոնիայի Տալլին քաղաքում: «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը արժանացել է Go Global մրցանակին «տնտեսական զարգացում և արտահանման խթանում» անվանակարգում՝ աշխարհի 8000 մասնակիցների շրջանում: Միջոցառումը սկսվել է Էստոնիայի նախագահ պարոն Ալար Կարիսի ելույթով, որին հաջորդել են բովանդակալից քննարկումներ և ցանցեր մեր աշխատակիցների համար:
Այս տարի Go Global Awards-ը նվիրված էր այն կազմակերպություններին, որոնք, չնայած դժվար ժամանակներին, ցույց են տալիս նորարարության դերն ու առանձնահատկությունը: Go Global Awards ծրագիրը՝ նպատակ ունի ստեղծել արտադրողների, արտահանողների և հարակից ծառայություններ մատուցողների համայնք, որոնք կաջակցեն միմյանց, կփոխանակեն գաղափարներ, կստեղծեն գործընկերային հարաբերություններ և կզարգացնեն ունեցած գիտելիքներն ու կապերը: Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանատան նախագծերի օգնական Թինա Խալաֆյանը մեր կենտրոնի անունից ընդունել է մրցանակը:
Այս մրցանակը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի և «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համար: Հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ՝ Կենտրոնը շարունակում է զարգացնել և իրականացնել նորարարության և ձեռներեցության էկոհամակարգին անհրաժեշտ գործիքներ:
Միջազգային առևտրային խորհրդի (ITC) “Go Global Awards” միջոցառումն ավարտվել է Տալլինում կայացած երեկոյան հանդիսավոր արարողությամբ։ Օսկար մրցանակը շնորհելու համաժողովն ու գալա համերգը բիզնես աշխարհում հավաքել է աշխարհի նորարարության ոլորտում հայտնի արտադրողների, վերամշակողների, արտահանողների, ինչպես նաև պետական մարմինների, առևտրային ասոցիացիաների, վենչուրային կապիտալի ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հարյուրավոր բարձրաստիճան ղեկավարների:
Միջազգային առևտրի խորհուրդը (“ITC”) աշխարհահռչակ շահույթ չհետապնդող կազմակերպություն է, Apex առևտրի պալատ, որը ծառայություններ է մատուցում պետական առևտրային գործակալություններին, առևտրի պալատներին, արտահանման խորհուրդներին, բիզնես ասոցիացիաներին և կորպորացիաներին: Այն նաև սերտորեն համագործակցում է ուղղորդող մարմինների հետ՝ հովանավորելով լրացուցիչ ցանցերի, ֆորումների և դաշինքների ստեղծումը, որոնք ապահովում են համագործակցության կենտրոնացում և արդար միջազգային առևտրի աճի նոր հնարավորություններ:
Էստոնիան կոչվում է աշխարհի առավել առաջադեմ թվային հասարակություն, որտեղ օրենսդրությունը թափանցիկ է և կառուցված է այնպես, որ օգնի բիզնեսին աճել: 2022 թվականի հարկային մրցունակության վերջին միջազգային ինդեքսում Էստոնիան զբաղեցրել է աշխարհի ամենաբարձր տեղը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հաջող միջոցառմանը և սպասում ենք շարունակությանը հաջորդ տարի:
Մանրամասները. https://goglobalawards.org/
#NCIE #GoGlobalAward #GoGlobalAward2022 #Էստոնիա #Թալին #Էստոնական Բիզնես #Հայաստան